Կրթությունը Սերբիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կրթությունը Սերբիայում, բաժանվում է նախադպրոցական, տարրական ընդհանուր, միջնակարգ և բարձրագույն (համալսարան) փուլերի։ Իրականացվում է Կրթության և Գիտության Նախարարություն հսկողության ներքո։

Ներկայիս կրթական համակարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերբիան հանդիսանում է Բոլոնյան համակարգի մասնակից և կրթական համակարգն արդիականացված է եվրոպական ստանդարտներին։ Դրա հետևանքով տեղի է ունեցել կրթական համակարգի վերակազմակերպում։ Հաստատությունները նախադպրոցական և առաջնային ընդհանուր կրթության, մնացել են անփոփոխ։ Համալսարաններն առաջարկում են բակալավրի, մագիստրոսի և դոկտորի աստիճան։ Նախորդող դիպլոմները հավասարեցվել են բակալավրի և մագիստրոսի աստիճաններին, այդ թվում նաև առաջին երկու տարում ասպիրանտուրային։

Բազմակողմ համաձայնագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միջազգային Կոնվենցիան Միջերկրական ծովի արաբական և եվրոպական երկրների դասընթացների, բարձրագույն դիպլոմի և գիտական աստիճանների ճանաչման մասին։ (ՅՈՒՆԵՍԿՕ, ստորագրվել է 1976 թվականի դեկտեմբերի 17֊ին )
  • Միջազգային Կոնվենցիան Եվրոպական տարածաշրջանի երկրների դասընթացների, բարձրագույն դիպլոմի և գիտական աստիճանների ճանաչման մասին։ (ՅՈՒՆԵՍԿՕ, ստորագրվել է 1979 թվականի դեկտեմբերի 21֊ին)

Կրթական համակարգի առաջացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսմանյան Կայսրության կազմում գտնվող Ինքնավար Սերբիայում սկզբնական ժամանակաշրջանում կրթական հաստատությունները քիչ էին՝ 1835 թվականին հաշվվում էր 69 (նրանցից 25֊ը պետական) դպրոցներ,որտեղ սովորում էր 2283 մարդ։ 1833 թվականին բացվել է առաջին գիմնազիան, իսկ 1838 թ․ առաջին ավագ դպրոցը։

Կրթական համակարգը մինչ Բոլոնյան համակարգում մասնակցելը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարրական կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթությունը սկսվում էր նախադպրոցական կրթությունից, կամ տարրական դպրոցից։ Երեխաները 6 կամ 7 տարեկանում հաճախում Էին տարրական դպրոց (անգլ.՝ osnovna škola)։ Ուսման տևողությունը կազմում էր 8 տարի և բաժանվում էր երկու փուլի։

  • Ցածր դասարաններ (1֊ից 4 )
  • Բարձր դասարաններ( 5֊ից 8 )

Ցածր դասարաններում աշակերտները բաշխվում էին դասարաններ պատահական հաջորդականությամբ։ Բոլոր առարկաները, բացի անգլերենից, դասավանդում էր միևնույն ուսուցիչը։ Հիմնական առարկաները, որոնք դասավանդվում էին ցածր դասարաններում`

  1. մաթեմատիկա
  2. սերբերեն
  3. տեսողական արվեստ (նկարչության դասեր),
  4. երաժշտություն
  5. ֆիզկուլտուրա
  6. ես և շրջակա աշխարհը (բնության ուսումնասիրում),
  7. ընտրովի առարկաներ

Վերջին շրջանում անգլերենի դասավանդումը սկսվում էր 1֊ին դասարանից։ Այդ դասերի ընթացքում երեխաները սովորաբար ուսումնասիրում էին երգեր ու որոշ բազային բառեր։ Երեխաների ուսումը 1֊ին դասարանում սկսվում էր 6 կամ 7 տարեկանից, իսկ տարրական դպրոցի 4֊րդ դասարանը նրանք ավարտում էին 10 կամ 11 տարեկանում։

Բարձր դասարաններում երեխաները ուսումնասիրում են նոր առարկաներ։

Գնահատման համակարգը թվային էր և օգտագործվում էր տարրական դպրոցի ցածր ու բարձր դասարաններում։ Գնահատականները 1֊ից (ամենացածր բալը ) մինչև 5 (ամենաբարձր բալը)։

  • 5- հրաշալի համապատասխանում է ամերիկյան A և A+
  • 4 - շատ լավ համապատասխանում է ամերիկյան B+ և A-
  • 3 - լավ համապատասխանում է ամերիկյան C և B
  • 2 - բավարար համապատասխանում է ամրիկյան D և C
  • 1 - ոչ բավարար համապատասխանում է ամերիկյան F

8֊րդ դասարանն ավարտելուց հետո աշակերտը պետք է որոշեր՝ անհրաժեշտ է իրեն շարունակել կրթությունը, թե կանգ առնել պարտադիր տարրական կրթության վրա։

Միջնակարգ կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնակարգ դպրոցները համապատասխանում էին ամերիկյան միջնակարգ դպրոցներին և բաժանվում էին 4 տիպի։ Սովորող աշակերտը իր նախընտրություններից, տարրական դպրոցում ստացած առարկաներից ու ընդունելության քննություններից կախված կարող էր հաճախել դպրոցներից մեկը։

  • Երկու հատուկ դպրոց շնորհալի աշակերտների համար․ Մաթեմատիկական ավագ դպրոց, որ աշակերտներ է ընդունում 11–12 տարեկանում և Բանասիրական ավագ դպրոց։
  • Ավագ դպրոցի (սերբ.՝ gimnazija) ուսման տևողությունը կազմում է չորս տարի և առաջարկում է ընդհանուր և բազմակողմանի կրթություն։ Սովորող աշակերտը սովորաբար ընտրում է ուղղություն․ լեզուներ, սոցիալական, ճշգրիտ և բնական գիտություններ։
  • Դպրոցի(սերբ.՝ stručna škola) ուսման տևողությունը կազմում է չորս տարի և առաջարկում է դասավանդում մի քանի ոլորտներով, այդ թվում սովորող աշակերտը ստանում է նաև բազմակողմանի կրթություն։
  • Մասնագիտական դպրոցի (սերբ.՝ zanatska škola) ուսման տևողությունը կազմում է երեք տարի, առանց կրթությունը շարունակելու հնարավորության, և առաջարկում է բարձր մասնագիտացված կրթություն։

Ընդունելության քննությունները, հիմնականում, բաղկացած են մաթեմատիկայի, սերբերեն լեզվի ու գրականության քննություններից, սակայն կախված են կրթական հաստատության տիպից ու աշակերտի անգլերենի քննություն հանձնելու ցանկությունից։

Միջնակարգ դպրոցները Սերբիայում ունեն հատուկ կուրսեր ու ստորաբաժանումներ։ Օրինակ․ բժշկական դպրոց (կուրսեր՝ ընդհանուր բժշկություն, դեղագործություն և այլն)անասնաբուժական դպրոց, ինժեներական դպրոց, ճանապարհաշինական դպրոց, էկոնոմիկայի դպրոց։

Դպրոցներից շատերն ունեն հատուկ անվանումներ և կարող են կազմված լինել մի քանի դպրոցներից՝ առևտրա֊տնտեսական դպրոց։

Միջազգային կրթությունը Սերբիայում բաժանվում է երկու տիպի՝ 4 տարվա и 3 տարվա։ Աշակերտն իրավունք ունի փոխել կուրսը կամ դպրոցը ցանկացած պահի, եթե ներկայիս ու նախկին կուրսերը կթույլատրեն դա անել։

4 տարվա կրթությունը մասնագիտացված է կյանքի մեծ ամբիցիաներով, երբ 3 տարվա ուսման ընթացքում շատ դեպքերում աշակերտը չի շարունակում ուսումը քոլեջում կամ համալսարանում։

  • 4 տարվա ուսմամբ կուրսեր՝ հաշվողական տեխնիկա, մասնագիտացված էլեկտրամեխանիկա, բժշկություն, մասնագիտացված էկոնոմիկա, բանկային գործ։
  • 3 տարվա ուսմամբ կուրսեր։ մեխանիկ, ջրմուղագործ, փականագործ, վաճառող։

Ավագ դպրոցը բացառություն է հանդիսանում Սերբիայի կրթական համակարգում, դիպլոմ ստանալու դեպքում աշակերտը պետք է շարունակի իր ուսումը քոլեջում, համալսարանում կամ բարձրագույն դպրոցում, հակառակ դեպքում դիպլոմը կկորցնի նշանակությունը։ Ավագ դպրոցի շրջանավարտը իր դիպլոմով կարող է ընդունվել ցանկացած քոլեջ։

Երեխաները Սերբիայում տարրական դպրոցում հաճախում են ընտրովի առարկաների դասերի՝ կրոն և հասարակագիտություն։

Բարձրագույն կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձրագույն ուսումնական հաստատությունները ընդունում են ուսանողներին միջնակարգ դպրոցում իրենց ուսման և ընդունելության քննությունների հիման վրա։

Բարձրագույն դպրոցի ուսման տևողությունը կազմում էր 3 տարի, համապատասխանում էր գերմանական Fachhochschulen (Կիրառական գիտությունների համալսարաններ ), Տարբեր համալսարանների ֆակուլտետներում ու գեղարվեստական ակադեմիաներում ուսման տևողությունը կազմում էր 4֊ից 6 տարի և ավարտվում էր դիպլոմի հանձմամբ։

Հետհամալսարանական կրթությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրականացվում է բարձրագույն կրթություն ստանալուց հետո և (սերբ.՝ post-diplomsko obrazovanje) առաջարկում է հատուկ կրթություն, մագիստրոսի և դոկտորի աստիճան ստանալու համար։

Գիտական աստիճաններ և որակավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դպրոցն ավարտելու վկայական (սերբ.՝ Diploma o završenoj srednjoj školi)
  • Քոլեջի կամ բակալավրիատն ավարտելու դիպլոմ (սերբ.՝ Diploma Višeg Obrazovanja)
  • Համալսարանն ավարտելու դիպլոմ (սերբ.՝ Diploma visokog obrazovanja)
  • Մագիստրոսի աստիճան (սերբ.՝ Magistar nauka կամ Magistar umetnosti)
  • Գիտությունների դոկտոր (սերբ.՝ Doktor nauka)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1․Սերբիայի կառավարության կայք Արխիվացված 2012-10-15 Wayback Machine

2.Բարձրագույն կրթական համակարգը Սերբիայի Հանրապետությունում Արխիվացված 2010-04-14 Wayback Machine