Կրթությունը Մեծ Բրիտանիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մեծ Բրիտանիայի կրթական համակարգը ձևավորվել է դարերի ընթացքում և ներկայում հիմնված է բարձր որակական չափանիշների վրա։ Մեծ Բրիտանիայում կրթությունը պարտադիր է 5-16 տարեկան քաղաքացիների համար։

Կա կրթության երկու սեկտոր՝ պետական (անվճար կրթություն) և մասնավոր (վճարովի ուսումնական հաստատություններ, մասնավոր դպրոցներ)։ Մեծ Բրիտանիայում գործում են կրթական երկու համակարգեր, որոնք զուգահեռ գործում են առանց որևէ խոչընդոտի․ մեկը Անգլիայում, Ուելսում և Հյուսիսային Իռլանդիայում, երկրորդը ՝ Շոտլանդիայում։

Ըստ UNESCO-ի ու OECD-ի՝ 2012 թվականին երկրում սովորողների թիվը 3,5 մլն էր, որոնցից 427 հազարը այլ երկրի քաղաքացիներ են[1] ։ Ընդ որում, շուրջ 27 հազար անգլիացիներ սովորում են արտասահմանում։

Կրթական համակարգի սխեմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Բրիտանիայում չկա դպրոցների մեծ բազմազանություն։ Տարբեր աղբյուրներում, համացանցում, ամսագրերում և թերթերում օգտագործվում են դպրոցների դասակարգման տարբեր չափանիշներ։ Ամենատարածված տեսակը գիշերօթիկ դպրոցն է (Boarding School), որտեղ աշակերտները սովորելուց բացի նաև ապրում են դպրոցում։ Առաջին գիշերօթիկ դպրոցները Բրիտանիայում հայտնվել են վաղ Միջնադարում, հիմնականում մենաստանների կողքին:12-րդ դարում Հռոմի Պապը պարտադրեց վերաբացել բոլոր բենեդիկտյան մենասատանները և դարձնել կաթոլիկական վանքերին կից դպրոցներ։ Որոշ ժամանակ անց, այդ դպրոցներում կրթությունը դարձավ վճարովի։ Չնայած ազնվական ընտանիքները նախընտրում էին տնային ուսուցումը մենատանային դպրոցների փոխարեն, ժամանակի ընթացքում հաստատվեց այն պնդումը, որ անկախ սոցիալական պատկանելության, հասակակիցների հետ ուսուցումը ավելի օգտակար է երեխայի համար։ Հենց այս պնդումն էլ հիմք հանդիսացավ գիշերիօթիկ դպրոցների ստեղծման համար։ Վերջիններիս մեջ կան այնպիսի դպրոցներ, որոնք արդեն երկար տարիներ կրթում են բրիտանական ժամանանակից հասարակության էլիտան։ Աշխարհի ամենաթանկ և բարձրակարգ դպորցների ցանկում կան նաև բրիտանական գիշերօթիկ դպրոցներ։

Դպրոցների դասակարգումը ըստ սովորողների տարիքի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամբողջական ցիկլի դպրոցներ, որտեղ սովորում են 3-ից 18 տարեկան բոլոր երեխաները։
  • Նախադպրոցական կրթական հաստատություններ ․ նաև անվանվում են մսուրներ կամ մանկապարտեզներ։ Նախատեսված են 2-ից 7 տարեկան երեխաների համար։ Այստեղ սովորեցնում են կարդալ, գրել, հաշվել և խաղում են տարբեր զարգացնող խաղեր։Հիմնականում նման դպրոցները ստեղծվում են փոքրերի համար նախատեսված դպրոցների հետ համատեղ։ Վերջիններում սովորում են 2 տարի 9 ամսականից մինչև 4 տարեկան երեխաներ։
Հաստատություններ կրտսեր դպրոցականների համար[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Primary schools - աշակերտների տարիքը 5-ից 11 է: SAT քննությունները[2] անցկացվում են 2 փուլով՝ ուսումնառության երկրորդ և վեցերորդ տարիներին։ Երկրորդ քննության արդյունքները կարևոր են Secondary School  ընդունվելու համար։
  • Junior Schools - նախատեսված են 7-ից 13 տարեկան երեխաների համար։ Այստեղ երեխաները անցնում են տարբեր առարկաների ուսուցման նախնական շրջան, որը ավարտվում է Common Entrance Examination քննությունների հանձմամբ։ Այս քննությունների հաջող հանձնումը կարևոր է ավագ դպրոց ընդունվելու համար։
Հաստատություններ ավագ դպրոցականների համար[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Senior Schools-13-ից 18 տարեկան դեռահասների համար։ Այստեղ երեխաները սկզբից ստանում են երկամյա հատուկ կրթություն GCSE քննությունների հանձման համար, որոնց հաջորդում են A-Level կամ International Baccalaureate ծրագրերը։
  • Secondary school- կրթություն 11 տարեկան և 11 տարեկանից բարձր երեխաների համար։
  • Grammar school - կրթություն 11 և 11 տարեկանից բարձր երեխաների համար խորացված ծրագրով։ Այս դպրոցներում կարելի է նախապատրաստվել համալսարանի համար (Sixth Form)․
  • Համալսարաններին նախապատրաստող դպրոցներ (Sixth form) - 16-18 տարեկան դեռահասների համար։

Դպրոցների դասակարգում ըստ սովորողների սեռային պատկանելության[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկսեռ դպրոցներ, որտեղ համատեղ սովորում են, և՛ տղաները, և՛ աղջիկները ։ Կան համատեղ ուսուցման բազմաթիվ կողմնակիցներ, ովքեր իրենց տեսակետի հաստատման համար բերում են հետևյալ փաստարները՝
    • Երեխաները վաղ հասակից սովորում են շփվել և համագործակցել հակառակ սեռի ներկայացուցիչների հետ
    • Հակառակ սեռի ներկայացուցիչները խթանում են նպատակասլացությունը և բարձրացնում են  ինքնազարգացման մոտիվացիան։
  • Դպրոցներ աղջիկների համար, որտեղ սովորում են միայն աղջիկներ։ Աղջիկների առանձին ուսուցմանը օգտին փաստարկներն են՝
    • Աղջիկների ֆիզիկական և հոգեկան զարգացումը ավելի արագ է, քան տղաներինը, և նրանք ստիպված չեն լինում հարմարվել «հետ մնացող» համադասարանցիների հետ։
    • Աղջիկները, որպես կանոն, տարբերվում են ավելի մեծ ինքնակազմակերպվածությամբ և կարգապահությամբ, աղջիկների խմբերը ավելի կազմակերպված և կենտրոնացած են լինում դասերի վրա։
    • «Սիրային գործերը» չեն շեղում դասերից։
    • Աղջիկները մեծանում են ինքնուրույն և ոչ թե սպասում, որ նրանց փոխարեն ինչ-որ մեկը կանի «ոչ կանացի» աշխատանքը։
    • Մրցակցային միջավայրը չի գրավում, իսկ երբեմն ճնշում է այն աղջիկներին, ովքեր ավելի շատ գնահատում են աջակցությունը և թիմային աշխատանքը։
  • Դպրոցներ տղաների համար, որտեղ սովորում են միայն տղաները: Տղաների առանձին ուսուցման օգտին փաստարկները ևս քիչ չեն.
    • Տղաներն ի ծնե ավելի ակտիվ և շարժուն են, և նրանց նորմալ զարգացման համար անհրաժեշտ են շարժումներ, սպորտ և տարբեր խաղեր։
    • Տղաների հաջողակ լինելու չափանիշները տարբերվում են աղջիկների չափանիշներից (ոչ թե հնազանդությունը, այլ առաջնորդությունը, ոչ թե «սուր անկյունների հարթեցումը», այլ հանդգնությունը)
    • Մրցակցային միջավայրը անհրաժեշտ է տղաներին ինքնարտահայտման և ակտիվ զարգացման համար։
    • Տղաները մանկուց սովորում են «ոչ տղամարդկային» աշխատանքներին և դառնում ավելի ինքնուրույն և ինքնաբավ։

Նախադպրոցական կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախադպրոցական կրթություն կարելի է ստանալ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ուսումնական հաստատություններում։ Հաճախ ծնողները գերադասում են երեխաներին տանել մսուր 3-4 տարեկանում։

Նախապատրաստական կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնավոր դպրոցներում նախապատրաստական (կամ նախնական) դասարաններ ընդունում են երեխաներ սկսած 5 տարեկանից: Օտարերկրացի աշակերտները ընդունվում են դպրոց 7 տարեկանից, իսկ 11-13 տարեկանում տեղափոխվում են միջին դասարան նույն մասնավոր դպրոցում։

Տարրական կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանացի երեխաների մեծ մասն ընդունվում են պետական դպրոցներ 5 տարեկանում, իսկ հետո 11 տարեկանում տեղափոխվում են նույն դպրոցի միջին դասարաններ կամ այլ քոլեջ։ Տարրական դպրոցում երեխաները սովորում են անգլերեն, մաթեմատիկա, պատմություն, աշխարհագրություն, երաժշտություն, արդյունաբերական տեխնոլոգիաներ և արվեստներ։ Առարկաները ընտրում են ծնողները։ Մի քանի բորոներում և կոմսություններում 11 տարեկանները կարող են տալ ընդլայնված  «11+» քննությունը, որը հնարավորություն է տալիս մեծացնել միջնակարգ կրթության համար նախատեսված դպրոցների ընտրությունը։ Նախկինում այդ քննությունն օգտագործվում էր Անգլիայի և Ուելսի ամբողջ տարածքում, բայց փոխարինվեց ստանդարտավորված թեստով[3]։

Միջնակարգ կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիայում միջնակարգ կրթությունը մինչև 16 տարեկանների համար պարտադիր է։ Բոլոր պետական և մասնավոր դպրոցները սովորեցնում են 11-16 տարեկան երեխաներին և պատրաստում նրանց GCSE-ի (General Certificate of Secondary Education)՝ միջնակարգ կրթության ընդհանուր հավաստագրի կամ GNVQ-ի՝ (General National Vocational Qualification) մասնագիտական որակավորման ազգային հավաստագրի համար։ Օտարերկրացի աշակերտների մեծ մասը ընդունվում են բրիտանական միջին դպրոցներ (հիմնականում մասնավոր գիշերօթիկ դպրոցներ) 11-13 տարեկանում։ Ստեղծարար, ինքնավստահ, ինքնուրույն անհատ ձևավորելը բրիտանական դպրոցներին հիմնական առաջադրանքներից է։ Աշակերտները անցնում են մի քանի առարկաների ուսուցման հատուկ շրջան, որոնք վերջանում են Common Entrance Examination քննություններով։ Այս քննությունների հաջող հանձնումը պարտադիր է ավագ դպրոց ընդունվելու համար։ 14-16 տարեկաններում դպրոցականները նպատակադրված պարապում են (հիմնականում 7-9 առարկաներից) General Certificate of Secondary Education-ի քննություններին։

Կրթությունը 16 տարեկանից[խմբագրել | խմբագրել կոդը]

16 տարեկանում կրթության պարտադիր շրջանը ավարտելուց հետ, աշակերտները կարող են կամ հեռանալ դպրոցից և սկսել աշխատել, կամ շարունակել կրթությունը, որպեսզի ընդունվեն համալսարան։ Համալսարան ընդունվել ցանկացողներին առաջարկվում է A-level-ների երկամյա դասընթաց։ Ուսումնառման առաջին տարվանից հետո աշակերտները տալիս են AS քննություններ, իսկ երկրորդ տարվանից հետոց A2-levels: Ուսումնառության առաջին տարին ներառում է 4-5 առարակների պարտադիր ուսուցանում իսկ երկրորդ տարին՝ 3-4։ Քննությունների հանձնման պարտադիր առարկաներ չկան, աշակերտը անհատապես ընտրում է դպրոցի կողմից առաջարկված 15-20 առարկաներից այդպիսով որոշելով իր մասնագիտությունը, որին նա տրամադրելու է համալսարանական հաջորդ 3-5 տարիները։ Շատ հաճախ Մեծ Բրիտանիա գնացող օտարերկրացիներն իրենց կրթությունը սկսում են A-levels-ներից։

Կրթությունը 18 տարեկանից[խմբագրել | խմբագրել կոդը]

A-levels-ների երկամյա դասընթացը ավարտելուց հետո աշակերտները կարող են ստանալ կամ մասնագիտական կամ բարձրագույն կրթություն։

Հետագա կրթությունը (Further education -FE) ներառում է մասնագիտական նախպատրաստման մի քանի դասընթացներ և որոշ դասընթացներ բարձրագույն կրթություն ստանալու համար (բակալավրի աստիճան)։ «Մասնագիտական կրթություն» եզրույթը օգտագործվում է 16 տարեկանում դպրոցից դուրս եկած աշակերտների դասընթացների համար։ Բրիտանիայում հաշվարկվում է 600-ից ավել պետական և մասնավոր քոլեջներ հետագա կրթության համար։ Այս կրթական հաստատությունները առաջարկում են ուսումնառության տարբեր ծրագրեր, ներառյալ անգլերեն լեզվի դասընթացներ, միջնակարգ կրթության ընդհանուր հավաստագրի ստացմանը նախապատրաստող ծրագրեր և A-level-ներ, մասնագիտական դասընթացներ։ 

Բարձրագույն կրթությունը (Higher education - HE) ներառում բակալավրի աստիճան ստանալու, հետդիպլոմային (մագիստրատուրա, դոկտորի աստիճան) ծրագրեր և MBA։ «Բարձրագույն կրթություն» տերմինը նշանակում է կրթություն համալսարաններում, քոլեջներում, ինստիտուտներում, որոնք առաջարկում են գիտական և դոկտորական աստիճաններ։

Ուսման վարձ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձրագույն կրթությունը վճարովի է և՛ Բրիտանիայի քաղաքացիների, և՛ օտարերկրացիների համար։ Վերջիններիս համար ուսման վարձն ավելի թանկ է։ Բրիտանիայի քաղաքացիները կարող են սովորել պարտքով, որն սկսում են վճարել միայն դիպլոմ ստանալուց և նվազագույն աշխատավարձի չափով (տարեկան 21 հազար ֆոնտ ստերլինգ) աշխատանք գտենլուց հետո։ Աշխատանք չգտնելու դեպքում պարտքը անհրաժեշտ չէ վերադարձնել։ Վերջերս խորհրդարանում ավելի մեծ թվով պատգամավորներ են հակվում կրթության գինը բարձրացնելուն։ Այդպիսի նախաձեռնությունները այնքան էլ հաճելի չեն ուսանողների համար։[4]

Կրթության որակի միջազգային գնահատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն միջնակարգ կրթության միջազգային հետազոտությունների Մեծ Բրիտանիան վերջին 10 տարիների ընթացքում (2000-2009) արձանագրել է բացասական դինամիկա՝ կապված իրենց դպրոցների շրջանավարտների պատրաստվածության որակի հետ։ Օրինակ` 2000 թվականին Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն կողմից PISA (Programme for International Student Assessment) դպրոցում անցկացված կրթության որակի գնահատման մոնիթորինգի արդյունքում Մեծ Բրիտանիան 32 երկրների մեջ զբաղեցրեց 7-րդ տեղը՝ գտնվելով  ՏՀԶԿ-ի կողմից սահմանված ստանդարտից ավելի բարձր մակարդակի վրա, իսկ 2009 թվականին կրթության որակը հավասարվել է ՏՀԶԿ-ի ստանդարտին, որի արդյունքում Մեծ Բրիտանիան զբաղեցրել է 24-րդ տեղը հնարավոր 65-ից[5]։

Բարձրագույն կրթության բնագավառում Մեծ Բրիտանիան հիմնականում զբաղեցնում է առաջին, երկրորդ կամ երրորդ տեղերը բարձրագույն ուսումնական հաստատությունների միջազգային վարանիշավորման աղյուսակներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]