Կրեկաճատուն քարանձավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրեկաճատուն քարանձավ
ՏեսակԲնական և ձեռակերտ
ԵրկիրԱդրբեջան
ՎարչատարածքՋուղա, Ջուղայի շրջան, Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն

Կրեկաճատուն քարանձավ, քարանձավ Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղայի շրջանի վարչական կենտրոն հանդիսացող Ջուղա քաղաքի մոտ։ Խորհրդային ժամանակաշրջանում գտնվում էր լավ վիճակում, միայն տեղ-տեղ քանդված էր մուտքի մոտ գտնվող պարիսպը[1][2]։

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարանձավը գտնվում է Քամու ձորի հյուսիսարևելյան կողմում՝ Սուրբ Ամենափրկիչ վանքի մոտակայքում[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրեկաճատուն քարանձավ թվագրվում է մ․թ․ա․ 3-րդից 1-ին հազարամյակներին։ Հին դարերում օգտագործվել է որպես բնակատեղի։ Մինչև Ջուղայի տեղահանությունը՝ հայերի համար ծառայել է որպես թաքստոց։ Քարանձավը միջնադարում օգտագործվել է որպես կիր մշակելու արհեստանոց։ Այստեղից էլ ստացել է իր անվանումը[1][2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Արգամ Այվազյան, Ջուղա, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան - 1984 թվական, էջ 28-29։
  2. 2,0 2,1 2,2 Արգամ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները, Երևան, «Հայաստան» հրատարակչություն, 1986 թվական։