Ճգնավորի քարանձավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճգնավորի քարանձավ
ՏեսակԲնական և ձեռակերտ
ԵրկիրԱդրբեջան
ՎարչատարածքՋուղա, Ջուղայի շրջան, Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն

Ճգնավորի քարանձավ, քարանձավ Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղայի շրջանի վարչական կենտրոն հանդիսացող Ջուղա քաղաքի մոտ։ Խորհրդային ժամանակաշրջանում գտնվում էր լավ վիճակում[1][2]։

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարանձավը գտնվում է Քամու ձորի ձորաբերանին՝ Սուրբ Ամենափրկիչ վանքից դեպի հյուսիս[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճգնավորի քարանձավը թվագրվում է մ․թ․ա․ 3-րդից 1-ին հազարամյակներին։ Հին դարերում օգտագործվել է որպես բնակատեղի։ Մինչև Ջուղայի տեղահանությունը՝ հայերի համար ծառայել է որպես թաքստոց[1][2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Արգամ Այվազյան, Ջուղա, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան - 1984 թվական, էջ 28-29։
  2. 2,0 2,1 2,2 Արգամ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները, Երևան, «Հայաստան» հրատարակչություն, 1986 թվական։