Կրասնոյարսկի պատանի հանդիսատեսի թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրասնոյարսկի պատանի հանդիսատեսի թատրոն
Տեսակթատրոն և երիտասարդական թատրոն
Երկիր Ռուսաստան
Գտնվելու վայրըԿրասնոյարսկ
Հիմնադրման ամսաթիվ1964
Կայքktyz.ru

Կրասնոյարսկի պատանի հանդիսատեսի թատրոն, Կրասնոյարսկի շրջանի` պատանինհանդիսատեսի համար նախատեսված առաջին թատրոնն է։ Հիմնադրվել է 1964 թվականի դեկտեմբերի 7-ին, Կրասնոյարսկում։

Թատրոնի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնի առաջին խումբը կազմված է եղել Լենինգրադի թատրոնի, երաժշտության ու կինոյի պետական ինստիտուտի շրջանավարտներից։ 1964 թվականի հուլիսին ռեժիսորներ Վ. Ի. Գալաշինի, Գ. Մ. Օպորկովի և Վ. Պ. Դորինի գլխավորությամբ Կրասնոյարսկ է ժամանել երիտասարդ դերասանների մեծ խումբ, որի կազմում են եղել Նիկոլայ Օլյալինը, Լարիսա Մալևաննայան, Նիկոլայ Կորոլյովը, Լև Բրիլիանտովը, Յուրի Զատրավկինը, Վալերի Կոսոյը և ուրիշներ։ Կրասնոյարսկի պատանի հանդիսատեսի թատրոնի առաջին բեմադրություններից են Կ. Գոցցիի «Ագռավ» հեքիաթը (ռեժ.` Վ. Դորոնին), «Իմ ավագ քույրը» (ռեժ.` Գ. Օպորկով), «Օվկիանոս» (ռեժ.` Վ. Գալաշին և Լ. Մալևաննայա), «Գողը դրախտում» (ռեժ.` Գ. Օպորկով), «Իմ խեղճ Մարատ» (ռեժ.` Լ. Մալևաննայա), «Լեգենդի շարունակությունը» (ռեժ.` Վ. Գալաշին)։ 1965 թվականի գարնանը թատրոնը ղեկավարել է Ի. Ռ. Շտոկբանտը։ Թատրոնում բեմադրվել են «Կրասնոյարսկի բալլադ», «Երկու տիրոջ ծառա», «Ռևիզոր», «Ազատության կում» ներկայացումները։ 1968 թվականին թատրոնը ղեկավարել է Յուրի Մոչալովը։ Այդ ժամանակ թատրոնի խաղացանկում ընդգրկված էին դրանից առաջ երբևէ խորհրդային բեմերում չբեմադրված, կամ` շատ հազվադեպ բեմադրված պիեսներ. Ջ. Բարրիի Փիթեր Պենը, Յա. Մամոնտովի «Հանրապետությունն անիվների վրա» և այլ գործեր։ Թատրոնի ստեղծագործական վառ գործունեությունը (1970-1972) կապված է Կամա Գինկասի անվան հետ։ Թատրոնի հիմնական թեմատիկան էր անհատի կայացումը կյանքի ճանապարհին, մեծ ցնցումների ժամանակ։ Այս ժամանակաշրջանի ներկայացումներից են. 451 աստիճան ըստ Ֆարենհայթի (Ռեյ Բրեդբերի), «Կողոպուտ» «Համլետ» (Վիլյամ Շեքսպիր), «Հրաշք գործողը»։ 1972 թվականի աշնանը թատրոն է ժամանում նոր գլխավոր ռեժիսոր։ Ա. Պոպովը Կրասնոյարսկի պատանի հանդիսատեսի թատրոնին է նվիրել 7 տարի և դրա հետ անցել է երկար ու դժվարին ճանապարհ` երիտասարդ ռեժիսորից դառնալով հասուն վարպետ և 1979 թվականին արժանանալով «ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործչի» կոչման։ Ա. Պոպովի հիմնական հաջողությունները կապված են դասական ստեղծագործությունների բեմադրությունների հետ։ Դրանցից են Ալեքսանդր Օստրովսկու «Ամպրոպը», Մոլիերի «Տարտյուֆը», Վիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետը»։ Ա. Պոպովի աշխատանքները Կրասնոյարսկի ՊՀԹ-ում ստանում էին համընդհանուր ընդունելություն։ «Մթության իշխանությունը» ներկայացումը, որպես լավագույններից մեկը, 1978 թվականի նոյեմբերին ներկայացվել է Լ. Ն. Տոլստոյի 150-ամյակին նվիրված թատերական փառատոնի եզրափակիչ ցուցադրությանը։ Ժյուրին դիպլոմներով պարգևատրել է ռեժիսոր Ա. Պոպովին, նկարիչ Վ. Կոպիլովսկուն, դերասաններ Ա. Կատկովին, Ա. Ուշակովին, Ա. Նովոսելովին, Ի. Արիստախովին։ 1980 թվականին թատրոնը ղեկավարել է Ա. Վ. Լունաչարսկու անվան թատերական արվեստի պետական ինստիտուտի շրջանավարտ Ալեքսանդր Կանևսկին։ Նրա հետ թատրոն են եկել նաև գլխավոր նկարիչ Օլեգ Ֆիրերը և ռեժիսոր Ելենա Տուտովան։ Այդ ժամանակվա թատրոնը բանաստեղծական էր։ Ալեքսանդր Կանևսկին արժանացել է ԽՍՀՄ Մշակույթի նախարարության մրցանակի` «Սիրանո դե Բերժերակ» ներկայացման ստեղծման համար, որըն ըստ 1981 թվականի Համամիութենական ՊՀԹ փառատոնի ճանաչվել է լավագույններից մեկը։

«Թիմուրն ընդդեմ Կվակինի» մյուզիքլը 1980 թվականին ճանաչվել է լավագույն ներկայացումը դեռահասների համար։ Ա. Ի. Կանևսկին Կրասնոյարսկի ՊՀԹ-ում բեմադրել է հետևյալ ներկայացումները. «...Գարնան հետ կվերադառնամ քեզ մոտ», «Սիրանո դե Բերժերակ», «Մեծ փոքր թագավորը», «Ազատ վարիացիաներ Սենտ Էքզյուպերիի թեմաներով», «Խելքից պատուհասը», «Լեգենդար անհատականություն», «Հեռացի՛ր, դժբախտություն», «Իմ երջանկություն», «Երկու վագրիկների արկածները», «Շարքայիններ», «12-րդ գիշեր, 13-րդ առավոտ...»: Տարբեր տարիների թատրոնի գլխավոր ռեժիսորներն են եղել Անատոլի Երինը, Յուրի Կոպիլովը, Վլադիմիր Վետրոգոնովը, Վլադիմիր Բերզինը և այլն։ 2001 թվականին թատրոնի շենքը վառվել է։ Սկսվել է վերանորոգում, որը տևել է ավելի քան 5 տարի։ Թատերախումբն այդ ժամանակ ելույթ է ունեցել այլընտրանքային բեմերում` շարունակելով պատրաստել նոր ներկայացումներ։ Վերջին տարիներին թատրոնում բեմադրություններ են պատրաստել Սերգեյ Ալդոնինը, Սիմյոն Ալեքսանդրովսկին, Ալլա Վասիլևան, Եկատերինա Գորոխովսկայան, Ալեքսեյ Կրիկլիվը, Թիմուր Նասիրովը, Իվան Օրլովը, Նիկիտա Ռակը, Օլեգ Ռիբկինը, Պոլինա Ստրուժկովան, Արտյոմ Տերյոխինը։

Թատերախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր տարիներին թատրոնում աշխատել են.

  • Ռուսաստանի ժողովրդական արտիստ Լարիսա Մալևաննայան,
  • Ռուսաստանի վաստակավոր արտիստներ.
  • Ժաննա Խրուլյովան,
  • Ալեքսանդր Կատկովը,
  • Անդրել Ուշակովը։

2017 թվականի տվյալներով թատերախմբում ընդգրկված է 52 դերասան, այդ թվում և Ռուսատսանի վաստակավոր արտսիտներ Գալինա Ելիֆանտևան, Անատոլի Կոբելկովը, Ելենա Պոնոլարյովան, Գենադի Ստարիկովը, Գալինա Տրոեգուբովան, Ալեքսեյ Ուշակովը, դերասաններ Ելենա Պոլովինկինան, Լադա Իսմաիլովան, Ելենա Կայզերը, Օլգա Բույանովան, Ալեքսեյ Բուրակովը, Անատոլի Մալիխինը, Դենիս Զիկովը, Սավվա Ռևիչը, Վյաչեսլավ Ֆերապոնտովը, Անժելինա Զոլոտարյովան, Անատոլի Պուզիկովը, Սվետլանա Կիկտևան և այլն։

Ղեկավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի սեպտեմբերից Կրասնոյարսկի շրջանի պատանի հանդիսատեսի թատրոնը ղեկավարում է Ռոման Նիկոլաևիչ Ֆեոդորին, ով պետերբուրգյան թատերական դպրոցի շրջանավարտ է։

Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնի ներկայիս խաղացանկում տեղ են գտել «Դեռահասն աջ ափից», «Երազ։ Ամառ։ Գիշեր», «Բուք», «Հեքիաթ մեռած թագուհու և յոթ դյուցազունների մասին», «Մոխրոտիկը» և այլ ներկայացումներ։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Նովոսիբիրսկյան տրանզիտ» թատերական փառատոնի դիպլոմ «Լավագույն ռեժիսորական աշխատանք» անվանակարգում։
  • «Բյուրեղապակյա դիմակ» մրցանակ «Լավագույն ռեժիսորական աշխատանք» անվանակարգում։
  • «Ձյունե թագուհին» ներկայացումը մրցանակներ է ստացել «Ոսկե դիմակ» ազգային թատերական փառատոնի չորս անվանակարգում[1]։
  • «Ալիսա» ներկայացումը 2016 թվականի «Ոսկե դիմակ» մրցանակաբաշխությանն ստացել է ժյուրիի հատուլ մրցանակ[2]։
  • 2017 թվականի «Ոսկե դիմակ» մրցանակաբաշխության «օպերետ մյուզիքլ/ռեժիսորի աշխատանք» անվանակարգում հաղթող է ճանաչվել թատրոնի ռեժիսոր Ռոման Ֆեոդորին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Названы номинанты на юбилейную премию "Золотая маска" :: Общество :: Top.rbc.ru». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 28-ին.
  2. Красноярский ТЮЗ получил «Золотую маску»
  3. http://www.goldenmask.ru/news_2145.html

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]