Իոսիֆ Կրաչկովսկի
Իոսիֆ Կրաչկովսկի ռուս.՝ Иосиф Евстафиевич Крачковский | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 3, 1854 |
Ծննդավայր | Վարշավա, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | ապրիլի 18, 1914 (59 տարեկան) |
Մահվան վայր | Cadenabbia, Իտալիա |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | բնանկար |
Ուշագրավ աշխատանքներ | Violets from Nice? |
Պարգևներ | |
Անդամակցություն | Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերություն |
Iosif Krachkovsky Վիքիպահեստում |
Իոսիֆ Եվստաֆիևիչ Կրաչկովսկի (ռուս.՝ Иосиф Евстафиевич Крачковский, 3 հուլիսի, 1854, Վարշավա, Լեհաստան, Ռուսական կայսրություն — 18 ապրիլի, 1914, Կանեդաբիա, Իտալիա), ռուս գեղանկարիչ-բնակարիչ։ Բանաստեղծ Դմիտրի Կլենովսկու հայրն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իոսիֆ Կրաչկովսկին ծնվել է 1854 թվականի հուլիսի 3-ին Վարշավայում (որոշ աղբյուրներում որպես նկարչի ծննդավայր նշված է Սանկտ Պետերբուրգը)՝ ազնվականի ընտանիքում[1]։
1871 թվականին Իոսիֆ Կրաչկովսկին՝ որպես ազատ ունկնդիր, սկսել է հաճախել Գեղարվեստի կայսերական ակադեմիա. սովորել է պրոֆեսոր բարոն Մ. Կլոդտի մոտ։
1878 թվականին «Առավոտ» (ռուս.՝ «Утро») նկարի համար արժանացել է Ակադեմիայի փոքր ոսկե մեդալի, իսկ հաջորդ տարի նրան «Երեկո» (ռուս.՝ «Вечер») կտավի համար Իոսիֆ Կրաչկովսկուն շնորհվել է մեծ ոսկե մեդալ և առաջին աստիճանի նկարչի կոչում։ 1880 թվականին արքունիքի հաշվին ուղարկվել է արտասահման՝ կատարելագործելու իր վարպետությունը։ Եղել է Բեռլինում, Դյուսելդորֆում, Մյունխենում, Միլանում և Մադրիդում, մի որոշ ժամանակ բնակվել է Փարիզում, որտեղից էլ տարբեր վայրեր է մեկնել նկարներ անելու նպատակով։ 1884 թվականին վերադարձել է Սանկտ Պետերբուրգ։ Արտասահմանում ստեղծած իր կտավների համար Իոսիֆ Կրաչկովսկին արժանացել է ակադեմիկոսի կոչման։ Այդ ժամանակից ի վեր նա բնակվել և աշխատել է Սանկտ Պետերբուրգում։
1902 թվականին Սանկտ Պետերբուրգում՝ Գեղարվեստի խրախուսման կայսերական ընկերության ցուցասրահում, բացվում է Իոսիֆ Կրաչկովսկու անհատական ցուցահանդեսը։ 1908 թվականին Իոսիֆ Կրաչկովսկու անհատական ցուցահանդեսներն են կազմակերպվում Փարիզում և Նիցցայում։ Նրա աշխատանքները ցուցադրվել են նաև Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության և Պետրոգրադի նկարիչների միության կազմակերպած ցուցահանդեսներում։ 1913 թվականին Իոսիֆ Կրաչկովսկին դարձել է Ա. Կուինջիի միության անդամ։
Իոսիֆ Կրաչկովսկին մահացել է 1914 թվականի ապրիլի 18-ին Իտալիայի Կադենաբիա բնավայրում, որ տեղակայված է Կոմո լճի ափին[1]։
1916 թվականին Պետրոգրադում կազմակերպվել է նկարչի հիշատակին նվիրված ցուցահանդես։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իոսիֆ Կրաչկովսկու բազմաթիվ բնանկարներից լավագույնն են համարվում «Ձմեռային տեսարան Պետերբուրգի արվարձաններում» (ռուս.՝ «Зимний вид в окрестностях Петербурга», 1887), «Երեկո» (ռուս.՝ «Вечер»), «Մշնթաղ» (ռուս.՝ «Сумерки», 1887), «Ամռան վերջին» (ռուս.՝ «В конце лета», 1889), «Ամպրոպից առաջ» (ռուս.՝ «Перед грозой»), «Բնանկար Ղրիմում» («ռուս.՝ Крымский пейзаж»)[2] և այլ նկարներ։
Նկարչի աշխատանքները պահվում են տարբեր թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում, այդ թվում՝ Ռուսական պետական թանգարանում, Տրետյակովյան պատկերասրահում, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի գիտահետազոտական թանգարանում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Энциклопедический словарь Брокгауза и Ефрона, (1890—1907)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Жизнь и творчество Иосифа Крачковского на портале «Воскресный день»
- Крачковский Иосиф Евстафьевич (1854—1914)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իոսիֆ Կրաչկովսկի» հոդվածին։ |
|