Կվետա Էրետովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կվետա Էրետովա
Eretova,Kveta 1979 Rio-s.JPG
Պետություն(ներ)Flag of the Czech Republic.svg Չեխիա և Flag of the Czech Republic.svg Չեխոսլովակիա
Ծննդյան ամսաթիվհոկտեմբերի 21, 1926(1926-10-21)
ԾննդավայրՊրահա, Չեխոսլովակիա
Մահվան ամսաթիվհունվարի 8, 2021(2021-01-08)[1] (94 տարեկան)
Մահվան վայրՊրահա, Չեխիա
Կոչումկանանց գրոսմայստեր[2] և կանանց միջազգային վարպետ
ՖԻԴԵ համար302538
365chessKveta_Eretova
Chesstempo համար58300
ICCF համար58300
Մասնակցել էԿանանց շախմատային օլիմպիադա 1957[3], Կանանց շախմատային օլիմպիադա 1966[3], Կանանց շախմատային օլիմպիադա 1969[3], Կանանց շախմատային օլիմպիադա 1972[3] և Կանանց շախմատային օլիմպիադա 1974[3]
Květa Eretová Վիքիպահեստում

Կվետա Էրետովա (չեխ.՝ Květa Eretová, հոկտեմբերի 21, 1926(1926-10-21), Պրահա, Չեխոսլովակիա - հունվարի 8, 2021(2021-01-08)[1], Պրահա, Չեխիա), չեխ շախմատիստուհի, գրոսմայստեր (1986), շախմատի մարզիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կվետա Էրետովան ծնվել է 1926 թվականի հոկտեմբերի 26-ին Պրագայում։ 1950-ական թվականների կեսերից մինչև 1970-ական թվականների կեսերը դասվել է առաջատար շախմատիստուհիների շարքին։ Տաս անգամ հաղթել է Չեխոսլովակիայի կանանց շախմատի առաջնություններում (1955, 1960, 1961, 1962, 1963, 1964, 1966, 1975, 1976 և 1986 թվականներ), շախմատի բազմաթիվ միջազգային մրցաշարերի մեդալակիր էր, շահել է 23 մեդալ, ինչը համարվում էր ռեկորդ։

Կվետա Էրետովան երկու անգամ մասնակցել է շախմատի կանանց աշխարհի առաջնության հավակնորդների մրցաշարին․ 1959 թվականինին Պլովդիվում գրավել է 10-րդ տեղը[4] 1964 թվականին Սուխումիում ցուցաբերել է նույն արդյունքը[5]

1979 թվականին Ռիո դե Ժանեյրոյում մասնակցել է կանանց շախմատի աշխարհի առաջնության մրցաշարին, որտեղ կիսել է 8-9-րդ տեղը[6]։

Չեխոսլովակիայի հավաքականի կազմում մասնակցել է շախմատի օլիմպիադաների[7]․ 1957 թվականին Էմմենում տեղի ունեցած շախմատի 1-ին օլիմպիադայում (կանայք) երկրորդ տախտակին նվաճել է անհատական արծաթե մեդալ, 1969 թվականին Լյուբլինում տեղի ունեցած 4-րդ օլիմպիադայում հավաքականը նվաճել է բրոնզե մեդալ։

1957 թվականին Կվետա Էրետովային շնորհվել է ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետի կոչում, իսկ 1986 թվականին՝ ՖԻԴԵ-ի կանանց միջազգային գրոսմայստերի կոչում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]