Կռվարար (ֆիլմ, 2001)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կռվարար
անգլ.՝ Bully
Երկիր Ֆրանսիա
 ԱՄՆ
Ժանրֆիլմ անչափահասների համար, ֆիլմ բռնաբարության և վրեժի մասին, քրեական ֆիլմ[1][2], դրամա[1][3][2], անկախ ֆիլմ և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ
Թեմավրեժ
Թվական2001 և հունիսի 15, 2001
Լեզուանգլերեն[4]
ՌեժիսորԼարրի Քլարկ[1][3]
ՊրոդյուսերԴոն Մերֆի, Chris Hanley? և Դևիդ ՄակՔեննա
Սցենարի հեղինակԴևիդ ՄակՔեննա
ԴերակատարներԲրեդ Ռենֆրո[5][2], Bijou Phillips?[5], Ռեյչել Մայներ[5], Մայքլ Փիթ[5], Քելլի Գառներ[5], Լեո Ֆիցպատրիկ[5], Նիք Սթալ[5][2], Դենիել Ֆրենզիսի[5], Jessica Sutta?[5], Լարրի Քլարկ[5], Էդ Ամատրուդո[5], Nathalie Paulding?[5] և Tiffany Limos?[6]
ՕպերատորSteve Gainer?
ՄոնտաժԷնդրյու Հաֆից
Պատմվածքի վայրՖլորիդա
Նկարահանման վայրԼոս Անջելես և Ֆլորիդա
ԿինոընկերությունGravity Entertainment?, Film4 Productions, StudioCanal և Lions Gate Entertainment
Տևողություն113 րոպե

«Կռվարար» (անգլ.՝ Bully) ամերիկյան և ֆրանսիական կինոարտադրողների համատեղ ֆիլմը, թողարկված 2001 թվականին[7]։ Սցենարը հիմնված է «Bully: A True Story of High School Revenge» գրքի վրա, որը պատմում է 20-ամյա իրանաամերիկացի Բոբի Քենթի հետ տեղի ունեցած պատահարի մասին։ Նա սպանվել էր 1993 թվականի հուլիսի 14-ին Ֆլորիդայի Ուեսթոն քաղաքում։ Նրան սպանել էին իր յոթ ընկերները, որոնց թվում է եղել նրա մանկության ընկերը՝ իտալամերիկացի, 20-ամյա Մարտին Ջոզեֆ Պուչոն. սպանությունը մի շարք սկանդալների արդյունք էր, որը պայմանավորված էր նրանով, որ թեև Քենթն ու Պուչոն ընկերներ էին, բայց այնուամենայնիվ, երբ Պուչոն սկսել էր հանդիպել մի աղջկա հետ, Քենթի մոտ խանդ էր նկատվել։ Դատավարության ժամանակ Մարտին Պուչոն սկզբում մահապատժի էր դատապարտվել, բայց հետո այն փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում է երկու մանկության ընկերների ոչ կայուն հարաբերությունների մասին՝ ուժեղ Բոբի Քենթի և ավելի թույլ Մարտի Պուչոյի, ով անընդհատ ենթարկվում է Բոբի հարձակումներին և վիրավորանքներին։ Լիզան՝ Մարտինի ընկերուհին, ոգեշնչում էր այն միտքը, որ Բոբին արժանի է մեռնելու իր մշտական ահաբեկման համար։ Նա իր բոլոր ընկերներին պատմում է ծրագրված սպանության մասին, ասես դա ամենօրյա իրադարձություն լիներ։ Աղջկա զարմիկ Դերեկ Ձվիրկոն, նրա ընկերներ Էլին ու Հիզերը, Էլիի ընկեր Դոնալդը համաձայնվում են մասնակցել հանցագործությանը։ Բոբի Քենթի առաջին մահափորձը ձախողվում է. դրանից հետո Լիզան և Մարտին խնդրում են տեղացի ավազակ Դերեկ Քաուֆմանին օգնել իրենց։ Քաուֆմանի մշակած ծրագրի համաձայն՝ Բոբի Քենթին գիշերը պետք է հրապուրել, առաջարկելով գնալ դեպի լողափ՝ Էլիի հետ սեքսով զբաղվելու մտքով։ Այնտեղ Դոնալդը նախ դանակը խփում է նրա մեջքից։ Բոբին փորձում է ներողություն խնդրել, սակայն Մարտին դանակի մի քանի հարված է հասցնում նրա ստամոքսին, իսկ Դոնալդը թիկունքից։ Վիրավորն ամբողջ ուժով փորձում է հասնել մեքենային, սակայն Մարտին արագ շրջանցում է նրան ու կտրում իր նախկին ընկերոջ կոկորդը։ Այնուհետև Դերեկ Ձվիրկոն և Դերեկ Քաուֆմանը մարմինը նետում են ջուրը։

Իրական դեպքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սցենարը հիմնված է գրքի վրա, որը պատմում է իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել ԱՄՆՖլորիդա քաղաքում։ Ֆիլմի հերոսներն ունեն նույն անունները և ստանում են նույն պատիժները, ինչ իրենց համապատասխանող իրական կերպարները։

  • Մարտի Պուչիո - մահապատիժ, փոխվել է ցմահ ազատազրկման։
  • Հիթեր Սուոլերս - յոթ տարի բանտարկություն․ վերաքննիչ բողոքով դուրս եկավ 1998 թվականին։
  • Դերեկ Ձվիրկո - տասնմեկ տարվա ազատազրկում․ ազատ է արձակվել վերաքննիչ բողոքով 1999 թվականին[8]։
  • Լիզա Քոնելի - ցմահ ազատազրկում․ բողոքարկվել է 2004 թվականին։ Բանտում գտնվելու ժամանակ նա դուստր է ունեցել Մարտի Պուչիոյից[9]։
  • Էլի Ուիլիս - քառասուն տարվա ազատազրկում․ բողոքարկվել է 2001 թվականին[10]։
  • Դոնալդ Սեմենեկ՝ ցմահ բանտարկություն[11]։
  • Դերեկ Քաուֆման՝ ցմահ բանտարկություն[12][13]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Բրեդ Ռենֆրո Մարտի Պուչո Մարտի Պուչո
Ռեյչել Մայներ Լիզա Կոննելի Լիզա Կոննելի
Նիկ Ստալ Բոբի Քենթ Բոբի Քենթ
Բիժու Ֆիլլիպս Էլի Ուիլիս Էլի Ուիլիս
Մայքլ Պիտի Դոնի Սեմենեկ Դոնի Սեմենեկ
Քելլի Գարներ Խիեր Սուոլերս Խիեր Սուոլերս
Լեո Ֆիցպատրիկ Դերեկ Քաուֆման Դերեկ Քաուֆման
Դանիել Ֆրանցեզե Դերեկ Ձվիրկո Դերեկ Ձվիրկո

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt0242193/
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://www.metacritic.com/movie/bully
  3. 3,0 3,1 http://www.adorocinema.com/filmes/filme-36725/
  4. https://web.archive.org/web/20150428061016/http://www.sho.com/sho/movies/titles/141582/bully
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 http://www.imdb.com/title/tt0242193/fullcredits
  6. ČSFD (չեխերեն) — 2001.
  7. «Bully». Box Office Mojo. Վերցված է 2023 թ․ ապրիլի 29-ին.
  8. «Inmate Release Information List». Dc.state.fl.us. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 19-ին.
  9. «Supervised Population Information List». Dc.state.fl.us. 1975 թ․ օգոստոսի 29. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 19-ին.
  10. «Inmate Population Information List». Dc.state.fl.us. 1975 թ․ հուլիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 19-ին.
  11. «Inmate Population Information List». Dc.state.fl.us. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 19-ին.
  12. «Inmate Release Information List». Dc.state.fl.us. 1974 թ․ հուլիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 19-ին.
  13. «The Real Lisa Connelly». 2001 թ․ հուլիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]