Մայքլ Փիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայքլ Փիթ
Ծնվել էապրիլի 10, 1981(1981-04-10)[1] (42 տարեկան)
ԾննդավայրՎեստ Օրենջ, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ կամ Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունԹատերական արվեստների ամերիկյան ակադեմիա (1998)[2] և Morris Catholic High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասան, երգիչ, կոմպոզիտոր, հեռուստատեսային դերասան, թատրոնի դերասան, կիթառահար, մոդել և դերասան

Մայքլ Փիթ (անգլ.՝ Michael Pitt, ապրիլի 10, 1981(1981-04-10)[1], Վեստ Օրենջ, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ և Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան, մոդել և երաժիշտ[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայքլ Փիթը ծնվել է Նյու Ջերսի նահանգի Ուեսթ Օրինջ քաղաքում։ Եղել է իր ընտանիքի չորս երեխաներից կրտսերը, տասը տարեկանում դերասան դառնալու որոշում է կայացրել։ 16 տարեկանում Նյու Ջերսիից տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ աշխատել է որպես ցրիչ և ապրել է ինը այլ դեռահասների հետ, ընդամենը մեկ անկողին ունեցող տան մեջ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին Մայքլը խաղացել է The Trestle at Pope Lick Creek բեմադրությունում, նյույորքյան թատերական արհեստանոցում (New York Theatre Workshop)[4]: Դերասանների ընտրության մասնագետը նկատել է նրան և առաջարկել դեր «Դոուսոնի ծովախորշը» հեռուստասերիալում։

2001 թվականին «Հեդվիգը և չարաբախտ դյույմը» ֆիլմում տրանսսեքսուալ ռոք աստղի սիրեկանի դեր խաղալուց հետո Փիթին սկսում են հրավիրել խաղալու երկրորդ պլանի դերեր այնպիսի հոլիվուդյան խոշոր ֆիլմերում, ինչպիսիք են «Սադիստ»-ը և «Սպանությունների հաշվարկ»-ը։ 2003 թվականին Մայքլը նկարահանվում է Բերնարդո Բերրտոլուչիի «Երազողները» ֆիլմում։ Հայտնի է նաև իր դերով Գաս Վան Սենտի «Վերջին օրեր» ֆիլմում, որտեղ խաղացել է հերոինից կախվածություն ունեցող, սուիցիդալ գրանջ երաժիշտի, ով նման է Կուրտ Քոբեյնին[5]։

2007 թվականին լույս է տեսնում Ալեսանդրո Բարիկոյի նովելի հիման վրա նկարահանված «Մետաքս» ֆիլմը, որում գլխավոր դերերը կատարում են Մայքլ Փիթը և Քիրա Նայթլին։ Որպես գլխավոր դերասաններից մեկը, նկարահանվել է «Ընդհատակյա կայսրություն» սերիալի առաջին և երկրորդ եթերաշրջաններում։

Մայքլ Փիթը երգում է և նվագում է կիթառ իր «Pagoda» խմբում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1998 ս Օրենք և կանոն Law & Order Энди
1998 ֆ 54 54 պարող ուսանող
1998 ֆ Hi-Life երիտասարդ տղա
1999 ֆ Նույնիսկ Մինեսոտայի տնային տնտեսուհիներն ունեն այդ երազանքները Even Housewives in Minnesota Have Those Daydreams Փիթի
1999-2000 ս Դոուսոնի ծովախորշը Dawson's Creek Հենրի Պարկեր
2000 ֆ Գտնել Ֆորեսթերին Finding Forrester Ջոն Քոլրիջ
2001 ֆ Հեդբիգը և չարաբախտ դյույմը Hedwig and the Angry Inch Թոմի Գնոզիս
2001 ֆ Սադիստ Bully Դոնալդ Սիմենեք
2002 ֆ Սպանությունների հաշվարկ Murder by Numbers Ջասթին Փենդելթոն
2003 ֆ Երազողները The Dreamers Մեթյու
2003 ֆ Ռնգեղջյուրի աչքեր Rhinoceros Eyes Չիպ
2003 ս Օրենք և կանոն. Հատուկ զոհերի միություն Law & Order: Special Victims Unit Հենրի Բեյքեր
2003 ֆ Հրաշքների աշխարհ Wonderland Գոֆեր
2003 ֆ Գայթակղություն Jailbait Ռենդի
2004 ֆ Սիրտը ամենից նենգ է The Heart Is Deceitful Above All Things Բադդի
2004 ֆ Գյուղը The Village Ֆինտոն Քոյն
2005 ֆ Վերջին օրեր Last Days Բլեյք
2006 ֆ Բազեն մեռնում է The Hawk Is Dying Ֆրեդ
2006 ֆ Զառանցող Delirious Թոբի Գրեյս
2007 ֆ Մետաքս Silk Էրվե Ժոնկուր
2007 ֆ Զվարճալի խաղեր Funny Games U.S. Փոլ
2008 ֆ 113 սենյակ T Takes: Room 113 հյուր 113 սենյակում
2008 ֆ Սև Պերիկլ Pericle il Nero Ֆրենկ Ուայթ
2010-2011 ս Ընդհատակյա կայսրություն Boardwalk Empire Ջիմմի Դարմոդի
2012 ֆ Յոթ հոգեկան հիվանդ Seven Psychopaths Լարրի
2014 ս Հանիբալ Hannibal Մեյսոն Վյորջեր
2014 ֆ Rob the Mob Թոմաս Ուվա
2014 ֆ Ես սկիզբն եմ I Origins Իեն Գրեյ
2014 ֆ Մեր բույրը The Smell of Us փողոցային երաժիշտ
2014 ֆ Դու չես կարող հաղթել You Can't Win Ջեք Բլեք
2014 ֆ Մենք Սիզիփոսն ենք We Are Sisyphos Նորման
ֆ 179-րդ փողոց 179th Street դետեկտիվՓիթեր Մաքլեյն
ֆ Առաջինը The First Օուեն Մուր
2016 ֆ Հանցագործ Criminal Ջեն Սթրուփ
2017 ֆ Ուրվականը սպառազինված Ghost in the Shell Կուդզե

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. Notable Past StudentsAmerican Academy of Dramatic Arts.
  3. via Associated Press. "HBO's 'Boardwalk Empire:' A Dramatic Getaway - New Series Brings Prohibition-Era Atlantic City, N.J., to Life with Historical Accuracy, Lavish Detail" Արխիվացված 2012-11-03 Wayback Machine, CBS News, September 19, 2010. Accessed October 25, 2015. "Inevitably noted for his baby face, arresting blue eyes and pouty, pillowy lips, the 29-year-old West Orange, N.J., native seized on acting because, 'I liked the attention. And it kind of evolved into a craft, a skill, which was a positive thing in my life. Then I came to New York. I never really left.'"
  4. Morgan, Spencer. «Meet Mr. Pitt and the Missus». New York Observer.
  5. Ann Hornaday (2005 թ․ օգոստոսի 5). «'Last Days': Kurt Cobain in Thin Disguise». The Washington Post. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]