Կոֆուկու ձի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոֆուկու ձի
Kofukuji12st5s3200.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակբուդդայական տաճար
ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
ՏեղագրությունՆարա
ԴավանանքEast Asian Yogācāra?[1]
Մասն էHistoric Monuments of Ancient Nara?, Saigoku Kannon Pilgrimage?, Nanto Shichi Daiji?, Shinbutsu Reijō Junpai no Michi? և Q11627443?
Կազմված էIchijō-in?, Daijō-in?, Bodai-in Ōmidō?, Five-storied Pagoda, Kofuku-ji?, Three-storied Pagoda, Kofuku-ji?, Eastern Golden Hall, Kofuku-ji? և North Octagonal Hall, Kofuku-ji?
Ժառանգության կարգավիճակՃապոնիայի ազգային հարստություն, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և Historic Site of Japan?[2]
ՆվիրվածShaka Nyorai?
ՀիմնադիրTenji? և Fujiwara no Fuhito?
Հիմնադրված710
Մակերես12,4 հեկտար, 327,9 հեկտար
kohfukuji.com(ճապոներեն)(անգլ.)(կոր.)
WorldHeritageBlanc.svg
Կոֆուկու ձի
ճապ.՝ 興福寺*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն


Երկիր Ճապոնիա Ճապոնիա
Տիպ Մշակութային
Չափանիշներ ii, iii, iv, vi
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Ասիա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1998  (22-րդ նստաշրջան)
Համար 870
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային UNESCO logo.svg ժառանգություն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 870
ռուս..անգլ..ֆր.

Կոֆուկու ձի (ճապ.՝ 興福寺 Կո:ֆուկու-ձի), հնագույն բուդդայական տաճար Ճապոնիայի Նարա քաղաքում։ Տաճարը պահպանվում է որպես ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտ։

Կոֆուկու ձին հանդիսանում է հոսսո դպրոցի գլխավոր տաճարը (որը համապատասխանում է հնդկական փիլիսոփայական յոգաչարա դպրոցին, դպրոցի հիմնադիրը Դոսյոն է)։ Տաճարում շարունակվում է սավաստիվադայի կուսյա ավանդույթը, որը կենտրոնացված է Վասուբանդհուի «Աբհիդհարմակոշա» տրակտատի ուսումնասիրության վրա։ Տաճարը մտնում է հարավի յոթ խոշորագույն տաճարների թվի մեջ։

Տաճարը հիմնադրվել է Կիոտո քաղաքում, բայց 710 թվականին տեղափոխվել է Նարա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոսսո շյու դպրոցի գլխավոր տաճարը սկզբնապես կառուցվել է Կիոտոյի Յամաշինա կու շրջանում Ֆուձիվարա տոհմի կողմից։

Տաճարը մայրաքաղաքի հետ տեղափոխել են Նարա։

Երկար ժամանակ հսկվել է Ֆուձիվարա կլանի կողմից։ Նարա ժամանակաշրջանի ընթացքում այն մտել է մեծ տաճարների քառյակի մեջ, իսկ Հեյան ժամանակաշրջանում՝ յոթ մեծ տաճարների թվի մեջ։ Հետագայում տաճարը Յամատո գավառի պաշտպանության դեր է կատարել։ Մեյձիի հեղափոխության ժամանակ, երբ սինտոիզմը պետական կրոն էր հայտարարվել, տաճարը կորցրել էր իր կարգավիճակը, սակայն պահպանվել է և դասվել հոսսո և կուսյա դպրոցներին։

Շինություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարը հայտնի է հետևյալ շինություններով՝

  • բազմաթիվ քանդակներով և զոհասեղաններով երեք ոսկե դահլիճներ։
    • Հոկուեն դո, հյուսիսային ութանկյուն տաղավար, որը կառուցվել է 721 թվականին, Դայբուցույո ոճով առաջին տաճարներից մեկը, վերակառուցվել է 1210 թվականին։
    • Տոկոն դո, արևելյան տաղավար կարևոր քանդակներով և զոհասեղաններով, կառուցվել է 726 թվականին Շյոմու կայսրի հրահանգով, վերակառուցվել է 1415 թվականին։
    • կենտրոնական դահլիճ, որը կառուցվել է 710 թվականից մինչև 724 թվականը, վերանորոգվել է 1811 թվականին, վնասվել է տեղումների պատճառով և այսօր չի գործում, մասունքները տեղափոխվել են այլ տաղավարներ։
  • Սանձյու նո տո, եռահարկ պագոդա, որը կառուցվել է 1143 թվականին։
  • Գոձյու նո տո, հնգահարկ պագոդա ավելի քան 50 մետր բարձրությամբ, կառուցվել է 725 թվականին և վերակառուցվել 1426 թվականին՝ ավերումից հետո։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]