Կուրտուազություն, կուրտուազիա (անգլ.՝ courtly love; ֆր.՝ amour courtois от courtois` բարեկիրթ, ասպետական), վարքագծի կանոնների համակարգ արքունիքում կամ մի շարք հատկանիշներ, որոնցով պետք է օժտված լիներ պալատականը միջնադարում և ժամանակակից պատմության վաղ շրջանում։ Միջնադարում կուրտուազությունը հիմնականում վերաբերել է կնոջ նկատմամբ վարվեցողության կանոններին և արտահայտվել է կուրտուազական սիրո մեջ։ Սիրո այս միջնադարյան հայեցակարգը, ըստ որի սիրահարի և նրա տիկնոջ միջև հարաբերությունները նման են վասալի ու նրա տիրոջ միջև հարաբերություններին, զգալի ազդեցություն է ունեցել եվրոպական ամբողջ մշակույթի վրա ընդհուպ մինչ օրս։ Առաջին անգամ «կուրտուազական սեր» հասկացությունը հանդիպում է XI դարի վերջին Աքվիտանիայի և Պրովանսի ինքնիշխան տերերի արքունիքում՝ տրուբադուրների պոեզիայի մեջ։ Այնուամենայնիվ, ժամանակակից պատմության վաղ շրջանում «պրոֆեսիոնալ» պալատական հասկացությունը սկսեց ներառել «քաղաքավարություն», «հարգալից վերաբեերմունք» և դրանց արտահայտման կանոնները ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց նկատմամբ։ Այստեղ ներառված էին ողջույնի, տիկնոջը կամ ասպետին դիմելու, խոսակցություն վարելու, պարի հրավերի, պարի ժամանակ վարքագծի, հրաժեշտի կանոնները։ Ինքնատիրապետումը, սեփական արարքների, բառերի տիրապետումը կուրտուազության նշաններից են։
Дюби Ж. Куртуазная любовь и перемены в положении женщин во Франции XII в. / Пер. с фр. Е. Ю. Симакова // Одиссей. Человек в истории. 1990. — М., 1990. — С. 90-96