Կուրորկ կամ դիրկե (լատին․՝ Dirca), ծաղկուն բույսերի ցեղ, որը ընդգրկում 3-4 տեսակ։ Thymelaeaceae ընտանիքի պատկանող բույս է։ Հայրենիքն է Հյուսիսային Ամերիկա։
Ցեղը կոչվել է ի պատիվ Դիրկեի, հին հունական դիցաբանությունից։
Տերևաթափ թփենու հիմնական անուն է լատիներեն Dirca կամ անգլերեն leatherwood, որը բառացիորեն նշանակում է ՝ կաշվե ծառ։ Ունի ևս մի քանի անվանումներ. moosewood (մկան ծառ), ropebark (պարան-կեղև) և wicopy:
Կուրորկի ճյուղերը բացառապես ճկուն են և դրա պատճառով կեղևը դժվարությամբ է պոկվուն։ Այդ իսկ պատճառով նրա ճյուղերը օգտագործում էին Հյուսիսային Ամերիկայի արևելյան մասի բնիկ ամերիկացիները որպես պարան կամ գոտի։
Dirca palustris երբեմն աճեցվում է, սակայն նրա դանդաղ աճի պատճառով այն չէն կարող աճեցնել այգիներում։
Թուփը դժվարությամբ է ճանաչվում, որովհետև նրա ծաղիկները փոքր են (1 սմ ավելի փոքր), որոնք բացվում են գարնան վաղ շրջանում և ունեն կանաչադեղնավուն եռանգ։
Չնայած որոշ հրատարակություններում այն նշվում է որպես թույնավոր բույս, քանի որ նրա ցողունները և տերևները պարունակում են կալցիումի օքսալաթի բյուրեղներ, նրա տոքսիկանությունը անորոշ է և կարող է լինել շատ ցածր։
Նմանատիպ կերպով նաև պտուղները կարող են ունենալ թմրեցնող հատկություն, չնայց այդ որոշումը դեռ մնում է անհիմն[1]։
D. occidentalis աճում է Սան Ֆրանցիսկոի ծովախորշի մի քանի կոմսություններում։
D. mexicana նկարագրված էր 1995թ. մի պոպուլիացիայով Մեքսիկայի, հյուսիս-արևելյան մասում։
D. decipiens 2008 թ. չորրորդ տեսակն էր, որը նկարագրված էր մի քանի պոպուլիացիայով Կանզասում և Արկանզասում, D. palustris – ի բնակավայրի հարավ-արևմտյան սահմաներում։