Կույր երաժիշտը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կույր երաժիշտը
ռուս.՝ Слепой музыкант
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա և դրամա
ՀիմքԿույր երաժիշտը
Թվական1960
Լեզուռուսերեն
ՌեժիսորՏատյանա Լուկաշևիչ և Գլեբ Կոմարովսկի
Սցենարի հեղինակԻոսիֆ Մանևիչ
ԴերակատարներԲորիս Լիվանով, Վասիլի Լիվանով, Մարիաննա Ստրիժենովա, Յուրի Պուզիրյով, Ալեքսեյ Գրիբով, Սերգեյ Բլիննիկով, Վադիմ Գրաչյով և Ալեքսանդր Սմիռնով
ԵրաժշտությունՅուրի Լևիտին
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն80 րոպե

«Կույր երաժիշտը» (ռուս.՝ «Слепой музыкант»), 1960 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ[1], որը նկարահանել են ռեժիսորներ Տատյանա Լոկաշևիչն ու Գլեբ Կոմարովսկին «Մոսֆիլմ» կինոստուդիայում[2][3][4]։ Վլադիմիր Կորոլենկոյի համանուն վիպակի էկրանավորումն է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոպելսկիների հարուստ ազնվական ընտանիքի միակ որդին՝ Պետրիկը, ի ծնե կույր է։ Նրա մայրը՝ Աննա Միխայլովնան, անսահման սիրելով և խղճալով տղային, դաստիարակում է նրան որպես հազվագյուտ փխրուն ծաղիկ։ Եվ միայն հորեղբայրը՝ Մաքսիմը, որը պատանեկության տարիներին կռվել է Գարիբալդիի դրոշի ներքո, փորձում է տղային սովորեցնել ինքնուրույնության։ Տղան սկսում է զգալ աշխարհը, և մի օր նրա մատները գտնում են դաշնամուրի ստեղները։ Բայց դեռ չիմանալով իր տաղանդի գինը, նա գնում է թափառաշրջիկների մոտ՝ «որոնել ճշմարտությունը»։ Եվ հիմա միայն սերը կարող է հաշտեցնել նրան տեսունակների աշխարհի հետ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բորիս ԼիվանովՄաքսիմ Յացենկո
  • Վասիլի ԼիվանովՊյոտր[5]
  • Սերյոժա Շեստոպալով – Պետյան մանուկ հասակում
  • Մարիաննա Ստրիժենովա – Աննա Միխայլովնա
  • Լարիսա Կուրդյումովա (Ադրիանովնա) – Էվելինա
  • Մարինա Կուրակովա – Էվելինան մանուկ հասակում
  • Յուրի Պուզիրյով – Իոխիմ
  • Ալեքսեյ Գրիբով – Ֆեոդոր Կանդիբա
  • Սերգեյ Բլիննիկով – Ստավրուչենկո
  • Վիկտոր Մուրգանով – Իլյա[6]
  • Վադիմ Գրաչով – Անդրեյ
  • Նիկիտա Կոնդրատև – Կուզին
  • Ալեքսանդր Սմիռնով – Պոպելսկի
  • Նիկոլայ Կոզինին – ժամհար

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Իոսիֆ Մանևիչ
  • Բեմադրող ռեժիսոր՝ Տատյանա Լուկաշևիչ
  • Օպերատոր՝ Վիկտոր Մասևիչ
  • Նկարիչ՝ Բորիս Ցարյով
  • Կոմպոզիտոր՝ Յուրի Լևիտին

Վարկանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կույր երաժիշտը» ֆիլմը խորհրդային կինովարձույթի ընդհանուր վարկանիշում զբաղեցնում է 814-րդ տեղը՝ 21,9 մլն հանդիսատեսով[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]