Կումայրի, Գյումրի, Քեթի, գետ ՀայաստանիՇիրակի մարզում, Ախուրյանի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Շիրակի լեռնաշղթայի հարավային լանջերից՝ 2040 մ բարձրությունից։ Երկարությունը 21 կմ է, ջրհավաք ավազանը՝ 43 կմ²։ Սնումը խառն է, վարարումը՝ ապրիլ-մայիսին։ Տարեկան միջին ծախսը 0,16 մ³/վ է (Մայիսյան գյուղ)։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով[1]։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 73 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։