Կուդամա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կուդամա(ծննդյան թվականը անհայտ-մոտ 930-940-ական թվականներ), արաբ բանասեր, աշխարհագրագետ։ Մոտ 928 կամ 929 թվականին գրել է «Քիթաբ ալխարաջ ուասինաատ ալքիթաբա» («Գիրք խարաջի և գրագրության արվեստի») աշխատությունը, որի 2-րդ հատորն է պահպանվել։ Կարևոր տեղեկություններ է հաղորդում Հայաստանի և դրացի երկրների ճանապարհների (հիշատակում է քաղաքների միջև եղած հեռավորությունը՝ փարսախներով), հարկերի և այլնի վերաբերյալ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png