Կործանիչ հրեշտակ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Կործանիչ հրեշտակ
իսպ.՝ El ángel exterminador
ԵրկիրFlag of Mexico.svg Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Ժանրֆենթեզի ֆիլմ, հումորային դրամա և դրամա
Թվական1962
Լեզուիսպաներեն
ՌեժիսորԼուիս Բունյուել
ՊրոդյուսերԳուստավո Ալատրիստե
Սցենարի հեղինակԼուիս Բունյուել և Լուիս Ալկորիսա
ԴերակատարներՍիլվիա Պինալ, Enrique Rambal?, Կլաուդիո Բրուք, Ժակլին Անդերե, Nadia Boudesoque?, Ofelia Montesco?, Աուգուստո Բենեդիկո, Ofelia Guilmáin?, José Baviera?, Bertha Moss?, Lucy Gallardo?, Tito Junco? և Antonio Bravo?[1]
ՕպերատորGabriel Figueroa?
ԵրաժշտությունRaúl Lavista?
ՄոնտաժԿառլոս Սավաջ
Պատմվածքի վայրՄեքսիկայի Միացյալ Նահանգներ
Տևողություն95 րոպե

«Կործանիչ-հրեշտակը»(իսպ.՝ El ángel exterminador), մեքսիկական սև ու սպիտակ ցնդաբանական տրագիկոմեդիա, ռեժիսոր՝ Լուիս Բունյուել։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրավիրված ընթրիքից հետո բարձրաշխարհիկ հյուրերի պարզ է դառնում, որ չեն կարող լքել հյուրասենյակը։ Հանելուկային, առեղծվածային պատճառները նրանց թույլ չեն տալիս անցնել տան շեմքը։ Երկօրյա անբացատրելի բանտարկությունից հետո հյուրերին պարուրել էր վախը և հուսահատությունը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պինալ ՍիլվյաԼետիսյա «Վալկիրիա, (ռազմատենչ կին,առասպելական Օդին աստծու աղջիկը)»
  • Ռամբալ էնրիկեԷդմունդո Նոբիլե
  • Կլաուդիո ԲռուկԽուլիո, մաժորդոմ (պալատի կառավարիչ)
  • Բավերա ԽոսեLեանդրո Գոմես
  • Բենեդիկո ԱվգուստոԿարլոս Կոնդե, բժիշկ
  • Անտոնյո ԲրավոՍերխիո Ռասել
  • ժակլին ԱնդերեԱլիսյա դե Ռոկ
  • Սեսար դել Կամպո – գնդապետ Ալվառո
  • Ռոզա Էլենա Դուրխել –Սիլվիյա
  • Լյուսի Գալյարդո –Լյուսիյա դե Նոբիլե
  • Էնրիկե Գարսիյա Ալվարես –Ալբերտո Ռոկ
  • Օֆելյա Գիլմեն –Խուան Ավիլա
  • Նադյա Առո Օլիվիա –Անա Մայնառ
  • Տիտո Խունկո –Ռաուլ
  • Կսավե Լոիյա –Ֆրանցիսկո Ավիլա

Ֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կործանիչ–հրեշտակը» նշանակալից էր Բունյուելայի ռեժիսուրայի սյուրռեալիստական ​​ծագմանն ավելի քան 30 տարի հետո մեքսիկական առևտրային կինոյում աշխատանքի վերադարձով։ Ֆիլմի գաղափարը տվեց հռչակավոր նկարիչ Ժերիկոյի «Մեդուզայի լաստանավակը» նկարը։[2]. Գլխավոր դերասանուհու կարծիքով Բունյւելայի նկարած իրավիճակը հիշեցնում է ժամանակակից իրականության ցուցադրության։[2].

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1962 թվականին՝ Կաննի կինոփառատոնի շրջանակներում, էկրաններին է 1962 թվականի դեկտեմբերի 16-ից (Իսպանիա): Criterion ընկերությունը 2009 թվականին ֆիլմը DVD տարբերակով թողարկեց Սիմոն ճգնավորի առակի (1994) հետ միասին:

Սթիվեն Քինգի կողմից ֆիլմը ներառվել է նաև 1950-1980 թվակաների սարսափ ժանրի 100 ամենանշանակալի նկարների շաքում։

Մրցանակեր և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր Վուդի Ալենի «Կեսգիշերը Փարիզում» ֆիլմի գլխավոր հերոս Հիլ Պանդերը՝ դերակատար Օուեն Ուիլսոն, Լուիս Բունյուելին տալիս է ֆիլմի մտահղացումը.

Օ, պարոն Բունյուել!Ես ձեր ֆիլմի համար հիանալի գաղափար ունեմ։ Մի խումբ մարդիկ հավաքվում են պաշտոնական ընթրիքի։ Ընթրիքի վերջում երբ նրանք ցանկանում են հեռանալ, չեն կարողանում... ...Պարզապես մտածեք։ Ո՞վ գիտի։ Գուցե մի օր, սափրվելու ժամանակ, այն ձեզ հետաքրքրի։

Oh, Mr. Bunuel, I had a nice idea for a movie for you. A group of people are at a formal dinner party and after dinner when they try to leave the room, they can't... ...Just think about it - that's all I'm saying - maybe one day you'll be shaving and it'll tickle your fancy.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]