Կորած զինվորի համար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Կորած զինվորի համար
For a Lost Soldier
Երկիր Flag of the Netherlands.svg Նիդերլանդներ
Ժանր ադապտացիա և LGBT-related film
Թեմա Երկրորդ համաշխարհային պատերազմ
Թվական 1992
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Roeland Kerbosch[1][2]
Պրոդյուսեր Matthijs van Heijningen
Սցենարի հեղինակ Rudi van Dantzig
Դերակատարներ Յերուն Կրաբե
Երաժշտություն Joop Stokkermans
Տևողություն 92 min

«Կորած զինվորի համար» (անգլ.՝ For a Lost Soldier), հոլանդական ֆիլմ (1992)՝ նկարահանված խորեոգրաֆ և բալետմայստեր Ռուդի Վան Դանցիգի ինքնակենսագրական համանուն վեպի հիման վրա և նվիրված տասներկուամյա երիտասարդի ու կանադացի զինվորի ռոմանտիկ հարաբերություններին Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Նիդերլանդներում ընթացող նացիստական օկուպացիայի վերջին ամիսներին[3][4][5]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գլխավոր հերոսը Յերուն անունով դեռահասն է, ում մայրը սովյալ Ամստերդամից ուղարկում է գյուղական վայր։ Յերունն ապրում է ձկնորսի ընտանիքում, և չնայած սննդի լիությանը, շատ է կարոտում իր ընտանիքին։

Ամեն ինչ փոխվում է, երբ գյուղ են գալիս կանադական զորքերը։ Յերունը ծանոթանում է Ուոլտ անունով զինվորի հետ, գրավում նրա ուշադրությունը և վերջ ի վերջո նրանց մեջ ծագում է ընկերություն՝ սիրային հարաբերությունների ակնարկով։ Ընտանիքի անդամներն իմանում են երիտասարդների մտերմության մասին, բայց ֆիլմում գաղտնի է մնում, թե արդյոք իմանում են նրանց հարաբերությունների սեռական բնույթի մասին։ Որոշ ժամանակ անց զինվորը անհետանում է առանց Յերունին հրաժեշտ տալու։ Տղան շատ է ընկճվում։ Պատերազմից հետո նա վերադառնում է իր ընտանիքի մոտ՝ Ամստերդամ։ Հետագայում՝ արդեն մեծ հասակում, Յերունը տեղափոխվում է Միացյալ Նահանգներ։

Ֆիլմն ավարտվում է այն տեսարանով, երբ Յերունն արդեն մեր օրերում հիշում է այդ իրադարձությունները և փորձում է արտահայտել իր զգացողությունները պարի միջոցով։ Փորձի ժամանակ նրա օգնականը նրան տալիս է ծրար, որտեղ կար այդ շրջանի խոշորացված նկար։ Յերունն իմանում է, որ զինվորական տարբերիչ նշանների միջոցով այժմ կարող է գտնել իր կորած զինվորին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Մարթեն Սմիթ երիտասարդ Յերուն երիտասարդ Յերուն
Յերուն Կրաբե մեծահասակ Յերուն մեծահասակ Յերուն
Էնդրյու Քելի Ուոլտ Ուոլտ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]