Կոտե Մախարաձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոտե Մախարաձե
վրաց.՝ კონსტანტინე ივანეს ძე მახარაძე
Ծնվել էնոյեմբերի 17, 1926(1926-11-17)
ԾննդավայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 19, 2002(2002-12-19) (76 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրաստան
ԳերեզմանԴիդուբեի պանթեոն
ԿրթությունԹբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտ
ՔաղաքացիությունՎրաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան, հեռուստահաղորդավար, թատերական ուսուցիչ և հեռուստամեկնաբան
Ամուսին(ներ)Սոֆիկո Ճիաուրելի
Պարգևներ և մրցանակներ

Կոտե (Կոնստանտին) Իվանի Մախարաձե (վրաց.՝ კოტე (კონსტანტინე) ივანეს ძე მახარაძე, 17 նոյեմբերի, 1926, Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - 19 դեկտեմբերի, 2002, Թբիլիսի, Վրաստան), վրացի սպորտային մեկնաբան, թատրոնի ու կինոյի դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոտե Մախարաձեն ծնվել է 1926 թվականի նոյեմբերի 17-ին Թիֆլիսում։ Վաղ տարիքում զբաղվել է բասկետբոլով, Թիֆլիսի «Դինամո» թիմի կազմում դարձել է Վրաստանի պատանիների առաջնության չեմպիոն։

1941 թվականին ավարտել է Թիֆլիսի պարարվեստի ուսումնարանը։ 1944 թվականին ավարտել է դպրոցն ու ընդունվել Թբիլիսիի պետական թատերական ինստիտուտ, որն ավարտել է 1948 թվականին։

1948-1970 թվականներին եղել է Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնի դերասան։ 1950 թվականից դասախոսում է Թբիլիսիի պետական թատերական ինստիտուտում։ 1957 թվականից վրացական հեռուստատեսությունում աշխատում է որպես սպորտային մեկնաբան[1], 1972 թվականից Թբիլիսիի Կ. Մարջանաշվիլիի անվան թատրոնի դերասան է։

1994 թվականից Թբիլիսիի պետական թատերական ինստիտուտի պրոֆեսոր է։ 2001 թվականին դարձել է Վրաստանում առաջին անգամ անցկացվող բալետի Չաբուկիանի-Բալանչին մրցույթ-փառատոնի համառեժիսորն ու վարողը։

Կոտե Մախարաձեն մահացել է 2002 թվականի դեկտեմբերի 19-ին[2]։ Թաղված է Թբիլիսիի Դիդուբե գերեզմանատանը։ Նրա կողքին է թաղված կինը՝ Սոֆիկո Ճիաուրելին։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1967)
  • Շոթա Ռուսթավելիի անվան մրցանակի դափնեկիր
  • Սպորտային ֆիլմերի միջազգային փառատոնի դափնեկիր
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1967)
  • Պատվո շքանշան (1997 և 9 օգոստոսի, 2002)
  • Կոտե Մախարաձեի «Քանի դեռ գնդակն օդում է…» արտահայտությունը EA Sports-ի FIFA-10 համակարգչային խաղում ասում է Վասիլի Ուտկինը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1975 - Մի՛ հավատա, թե ես այլևս չկամ
  • 1977 - Ինչպես վաղորդյան մշուշ
  • 1982 - Երկու գլուխ ընտանեկան ժամանակագրությունից
  • 1984 - Միայնակ կոմերսանտի շահումը - Խոսե
  • 1984 - Մի բախման երկու վարկած - Կառլո Մաձոնի
  • 1984 - Եվ հաղթանակի հիանալի ակնթարթը - մեկնաբան
  • 1984 - Զղջում - դատախազ
  • 1985 - Հակամարտություն - գնդապետ Սերգո Սուխիշվիլի

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2016 թվականի նոյեմբերի 17-ին դերասանի 90-ամյակի առիթով Թբիլիսիի Մթացմինդա թաղամասի փողոցներից մեկը կոչվել է Կոտե Մախարաձեի անունով[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]