Կոտա Բարու
Բնակավայր | ||
---|---|---|
Կոտա Բարու | ||
Երկիր | Մալայզիա | |
Համայնք | Kota Bharu District? | |
Հիմնադրված է | 1844 թ. | |
Մակերես | 115,64 կմ² | |
ԲԾՄ | 13 մետր | |
Բնակչություն | 491 237 մարդ (2011) | |
Ժամային գոտի | UTC+8 | |
Հեռախոսային կոդ | 09 | |
Պաշտոնական կայք | mpkb.gov.my | |
| ||
Կոտա Բարու ( մալայերեն՝ Kota Bharu ; չինարեն՝ 哥打巴鲁), քաղաք Մալայզիայում, Քելանտան նահանգի վարչական կենտրոնը։ Քաղաքի անունը մալայերենից կարելի է թարգմանել որպես «նոր քաղաք» կամ «նոր ամրոց (բերդ)»:
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Մալակկա թերակղզու հյուսիսարևելյան մասում, Քելանտան գետի՝ Հարավչինական ծով թափվելու վայրի մերձակայքում, Թաիլանդի հետ Մալայզիայի պետական սահմանի մոտ։ Զբաղեցնում է 115,64 քառակուսի կիլոմետր տարածք[1]:
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոտա Բարուի կլիման բնութագրվում է որպես հասարակածային։ Չոր սեզոն չկա. տարվա բոլոր ամիսներին տեղումների քանակը կազմում է ավելի քան 60 մմ։ Առավել անձրևոտ է հոկտեմբեր-դեկտեմբեր ժամանակաշրջանը։ Տարեկան միջին տեղումների քանակը մոտավորապես 2500 մմ է։ Նոյեմբերից փետրվար ընկած ժամանակահատվածում, տարվա մնացած մասի համեմատ, սովորաբար մի փոքր ավելի զով է:
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականի տվյալներով քաղաքի բնակչության թվաքանակը եղել է մոտավորապես 577.000. այդ ցուցանիշով Կոտա Բարուն Մալայզիայում զբաղեցնում է տասներորդ տեղը։ Քաղաքի բնակչության մոտ 70%-ը մուսուլմաններ են։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրը հիմնադրվել է Քելանտանի սուլթան Մուհամադ II-ի կողմից 1844 թվականին և այդ ժամանակվանից հանդիսացել է Քելանտանի մայրաքաղաքն ու արքայական նստավայրը[2]:
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոտա Բարուն ունի բազմաթիվ մզկիթներ, տարբեր թանգարաններ: Տեսարժան վայրերից են նաև թագավորական հին պալատը՝ յուրահատուկ ճարտարապետությամբ և քաղաքի կենտրոնում գտնվող նախկին թագավորական շենքերը։
Նշանավոր կոտաբարուցիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆաթիմա Բուսու - մալայզիացի գրող
- Սուտունգ Ումար Ռս - մալայզիացի բանաստեղծ, արձակագիր և գրականագետ
- Ռոսեմ Սեմ - մալայզիացի ծաղրանկարիչ
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Օդանավակայանը
-
Կապունգ Լաուտ մզկիթը
-
ִՋալան Պարիտ Դալամը
-
Սուլթան Իսմաիլի կամարը
-
Ժամացույցով աշտարակը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ цитат уеб | уеб_адрес = http://www.mpkbbri.gov.my/en/mpk/profile/background | заглавие = www.mpkbbri.gov.my | достъп_дата = 14 ноември 2018 | фамилно_име = | първо_име = | автор_препратка = | съавтори = | дата = | труд = | издател = | формат = | страници = | архив_уеб_адрес = https://web.archive.org/web/20190423014445/http://www.mpkbbri.gov.my/en/mpk/profile/background | архив_дата = 2019-04-23 | цитат = | език-скрит = | език =
- ↑ lien brisé| titre =Kota Bharu Municipal Council official website | url =http://www.mpkb.gov.my/menu_frame.htm%7C consulté le= 5 mai 2007 | postscript =
- ↑ «友好握手都市<コタバル市(マレーシア)/モービィロンガコミューン(スウェーデン)». Kasaoka City Official Website. Արխիվացված է օրիգինալից 2012-08-09-ին. Վերցված է 2011-03-01-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Daily life in Kota Bahru ՅուԹյուբում
- Kelantan at Tourism Malaysia
- Кота-Бару // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
- Путеводитель по Кота-Бару в Викигиде(անգլերեն)
- MPKB-BRI website(անգլերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոտա Բարու» հոդվածին։ |
|