Կովկասյան նրբագեղմ ոչխարի ցեղ
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Կովկասյան նրբագեղմ ոչխարի ցեղ, կովկասյան ռամբուլե, բրդամսատու ոչխարներ։ Ստացվել է 1921-1936 թվականներին, Ստավրոպոլի երկրամասի Իպատովոյի շրջանում՝ նոր կովկասյան նրբագեղմների, ամերիկյան ռամբուլեի և ասկանիական ոչխարների տրամախաչումից։ Խոշոր են, ունեն ամուր մարմնակազմություն։ Պարանոցը 1-3 ծալքով է և կարճ, գեղմը՝ խիտ։ Խոյերի բրդատվությունը 10-12 կգ է (առավելագույնը՝ մինչև 25 կգ), մաքիներինը՝ 5, 8-6, 5 կգ։ Մաքուր բրդի ելքը՝ 38-53%։ Կենդանի քաշը համապատասխանաբար՝ 90-100 և 50-60 կգ։ Պտղատվությունը՝ 150%։ Ոչխարները դիմացկուն են և հարմարված տափաստանային չոր կլիմայի պայմաններին։ Խոյերը օգտագործվել են ալթայան ոչխարի ցեղի, ադրբեջանական լեռնային մերինոսների բուծման ժամանակ։ Կովկասյան նրբագեղմ ոչխարի ցեղ բուծվել են Հյուսիսային Կովկասում, Ռոստովի, Վոլգոգրադի, Սարատովի և Ռուսաստանի այլ մարզերում, Վրաստանում և Հայաստանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 635)։ |