Կոստանդին Մարության

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարության (այլ կիրառումներ)
Կոստանդին Մարության
Ծնվել էնոյեմբերի 29, 1917(1917-11-29)
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական պետություն
Մահացել էմայիս 2011 (93 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունՄոսկվայի էներգետիկայի ինստիտուտ
Մասնագիտությունշինարար
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Կոստանդին Հովհաննեսի Մարության (նոյեմբերի 29, 1917(1917-11-29), Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական պետություն - մայիս 2011, Երևան, Հայաստան), հայ խորհրդային շինարար, ՀԽՍՀ վաստակավոր շինարար (1957

Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը (1941)։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1954 թվականից եղել է Աթարբեկյանի ՀԷԿ-ի շինարարության պետ, 1959 թվականից՝ Հայկական ԽՍՀ ժողտնտխորհի շինարարության վարչության պետ։ 1961-1965 թվականներին՝ Հայկական ԽՍՀ շինարարության մինիստր, 1966 թվականից՝ «Հայհիդրոէներգոշին» վարչության պետ, 1978 թվականից՝ Հայկական ԽՍՀ շինարարական գործերի պետական կոմիտեի (ՀԽՍՀ Պետշին) նախագահ։ Ընտրվել է ՀԽՍՀ 6-10-րդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ 1976 թվականից եղել է ՀԿԿ ԿԿ անդամ։

Պարգևատրվել էր Լենինի 2, Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 354 CC BY-SA icon 80x15.png