Կոստանդիանոսի և Հեղինեի եկեղեցի (Նովոչերկասկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոստանդիանոսի և Հեղինեի եկեղեցի
Новочеркасск в оккупации Храм Константина и Елены.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար և ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՆովոչերկասկ
Դավանանքուղղափառություն
ԹեմՌոստովի և Նովոչերկասկի թեմ
Ժառանգության կարգավիճակՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճՌետրոսպեկտիվիզմ
Հիմնադրված1906
Կոորդինատներ: 47°25′40.000000100791″ հս․ լ. 40°4′58.000000100795″ ավ. ե. / 47.42777777780577253° հս․. լ. 40.08277777780577367° ավ. ե. / 47.42777777780577253; 40.08277777780577367

Կոստանդիանոսի և Հեղինեի տաճար (ռուս.՝ Церковь Константина и Елены), ուղղափառ տաճար Ռուսաստանի Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքում։ Ենթարկվում է Ռուս Ուղղափառ եկեղեցու Մոսկվայի Պատրիարքարանի Ռոստովի և Նովոչերկասկի թեմին։

Տաճարի հասցեն` Ռոստովի մարզ, ք. Նովոչերկասկ, Սեննայա հրապարակ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Nuvola apps kview.png Արտաքին պատկերներ
Searchtool.svg Կոստանդիանոսի և Հեղինեի տաճար

Կոստանդիանոսի և Հեղինեի տաճարը Նովոչերկասկ քաղաքում կառուցվել է 1864 թվականին զորական խարխլված մատուռի փոխարեն։ Օծվել է 1909 թվականին։ Կառուցված եկեղեցին փայտե էր։ Շուտով այն ևս խարխլվեց և այն փոխարինելու անհրաժեշտություն առաջացավ։ Եկեղեցու ծխի հավատացյալների շրջանում կազմակերպվեց անհրաժեշտ միջոցների դրամահավաք։ Կոստանդիանոսի և Հեղինեի քարե տաճարի շինարարության վայրն օծվեց 1906 թվականի մարտի 5-ին[1]։ Նոր եկեղեցու կառուցման համար ծախսվեց 15 հազար 648 ռուբլի[2]։ Կոստանդիանոսի և Հեղինեի տաճարն օծվել է 1909 թվականի մայիսի 10-ին մայր տաճարի ավագ քահանա Վասիլի Պետրովի կողմից։ Տաճարն ուներ երեք կողմնասեղան. հանուն Սուրբ Հոգու, ձախ սահմանայինը` հանուն Սբ. Կոստանդիանոս կայսեր և նրա մոր՝ Հեղինեի, աջը` հանուն հրաշագործ Սուրբ Նիկողայոս Զմյուռնացու։

1930-ական թվականներին եկեղեցին փակվել է, 1970-ական - 1990-ական թվականներին գործել է։ 20-րդ դարի 90-ական թվականների սկզբին տաճարը վերանորոգվել է, ոսկեզօծվել են խաչերը, վերսկսվել են ծիսակատարությունները։ 2005 թվականին կատարվել է նկուղային շինության և կաթսայատան հիմնանորոգում։

2003 թվականին Ռոստովի և Նովոչերկասկի արքեպիսկոպոսն օծել է Կոստանդիանոսի և Հեղինեի տաճարին կցված Դմիտրի Դոնսկոյի մատուռը, որը կառուցվել է ծխականների ուժերով Ռուսաստանի ՆԳՆ ներքին զորքերի օպերատիվ նշանակության 100-րդ դիվիզիայի կայազորի տարածքում։

2007 թվականին տաճարում անցկացվել է տանիքի, կաթսայատան և օժանդակ շինությունների վերանորոգում, տեղադրվել է փայտե հատակ, ոսկեզօծվել են հաղորդության անոթները, վերականգնվել և ոսկեզօծվել է կողմնասեղանի Ավետարանը։

2008 թվականին գմբեթի թմբուկին տեղադրվել են մետաղապլաստիկ պատուհաններ։ Տաճարը գազավորված է։

Ներկայումս տաճարում երգում են երկու պրոֆեսիոնալ եկեղեցական երգչախմբեր, գործում են կիրակնօրյա դպրոց, գեղարվեստական ստուդիա, պարբերաբար անցկացվում են մշակութային միջոցառումներ` նվիրված եկեղեցական տոներին. ներկայացումներ, բարեգործական տոնավաճառներ, համերգներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Донские Епархиальные Ведомости", 1906 г., №8, неоф. отд. с. 224
  2. Храм Константина и Елены в г. Новочеркасск

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]