Կոնստանտին Պամֆիլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնստանտին Պամֆիլով
Ծնվել էմայիսի 25 (հունիսի 7), 1901
ԾննդավայրՄամոնովո, Ռուսաստան
Մահացել էմայիսի 2, 1943(1943-05-02)[1] (41 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԿրեմլի պատի պանթեոն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ

Կոնստանտին Պամֆիլով (ռուս.՝ Константи́н Дми́триевич Памфи́лов, մայիսի 25 (հունիսի 7), 1901, Մամոնովո, Ռուսաստան - մայիսի 2, 1943(1943-05-02)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ՌԽՖՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահի պաշտոնակատար, ՌԽՖՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։

Տասնյոթ տարեկանում մտել է կոմունիստական կուսակցության շարքերը։ 1918-1921 թվականներին աշխատել է Սմոլենսկի մարզում՝ Դուխովչինայի հեղկոմում և գավառային գործկոմում։ 1921 թվականի մարտին, որպես կոմունիստական վաշտի կամավորական, մասնակցել է Կրոնշտադտի խռովության ճնշմանը։ Հետո սովորել է բանֆակում, այնուհետև՝ Մոսկվայի համալսարանում։ Տասը տարի շարունակ ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Մոսխորհրդում, ակտիվորեն մասնակցել է Մոսկվայի վերակառուցմանը, նրա բնակտնտեսության բարելավմանը։ 1938 թվականին նշանակվել է ՌԽՖՍՀ կոմունալ տնտեսության ժողկոմ, իսկ 1940 թվականին՝ ՌԽՖՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահի տեղակալ։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Կոնստանտին Պամֆիլովը կատարում էր ԽՍՀՄ կառավարության հատկապես պատասխանատու առաջադրանքներ՝ արդյունաբերությունը երկրի արևելյան շրջանները բազավորելու, բնակչության տարհանման և նոր վայրերում տեղավորելու վերաբերյալ։ 1942 թվականի մայիսից Պամֆիլովը կատարում էր ՌԽՖՍՀ Ժողկոմխորհի նախագահի պարտականությունները՝ ղեկավարելով Ռուսաստանի Դաշնության կառավարության ամբողջ գործունեությունը։ Նա մեծ ուշադրություն էր դարձնում սպառազինության և ռազմամթերքի արդյունաբերության աշխատանքը բարելավելուն, հոսպիտալների ցանցը ծավալելուն, վիրավոր զինվորների բուժումը կազմակերպելուն, զինծառայողների ընտանիքներին օգնություն ցույց տալուն։

Կոնստանտին Պամֆիլովի անունով է կոչվել Մոսկվայի կոմունալ տնտեսության ակադեմիան[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Памфилов Константин Дмитриевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Ալեքսեյ Աբրամով, Կրեմլի պատի մոտ, Ե., «Հայաստան», 1982, էջ 291-292։