Կոնստանտին Կոռնիլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոնստանտին Կոռնիլով
Константин Корнилов
Корнилов Константин Николаевич.jpg
Ծնվել է1879[1][2][3][…]
Տյումեն, Tyumensky Uyezd, Tobolsk Governorate, Արևմտասիբիրական գեներալ-նահանգապետություն, Ռուսական կայսրություն
Մահացել է1957[1][2][3][…]
Մոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Մասնագիտությունհոգեբան
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական համալսարան
Ալմա մատերՄոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ
Գիտական աստիճանմանկավարժական գիտությունների դոկտոր

Կոնստանտին Նիկոլաևիչ Կոռնիլով (ռուս.՝ Константин Николаевич Корнилов, 1879[1][2][3][…], Տյումեն, Tyumensky Uyezd, Tobolsk Governorate, Արևմտասիբիրական գեներալ-նահանգապետություն, Ռուսական կայսրություն - 1957[1][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային հոգեբան, ՌԽՖՍՀ ՄԳԱ-ի իսկական անդամ (1943) և փոխնախագահ (մինչև 1950 թվական), Հոգեբանության ԳՀԻ-ի տնօրեն 1923-1930 և 1938-1941 թվականներին։

Հոգենյարդաբանության Համառուսաստանյան I և II համագումարներում (1923 և 1924 թվականներ) ղեկավարել է դիալեկտիկական մատերիալիզմի հիման վրա հոգեբանության մեթոդոլոգիական վերակառուցումը։ Ուսումնասիրել է նաև մանկավարժության և անձի հոգեբանության պրոբլեմները։ Պարգևատրվել է Լենինի երկու շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 604 CC-BY-SA-icon-80x15.png