Կոնստանդին Ալաջալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնստանդին Ալաջալյան
Ծնվել էնոյեմբերի 18, 1900(1900-11-18)[1]
ԾննդավայրՆոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 23, 1987(1987-10-23)[2] (86 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան
Մասնագիտություննկարիչ
 Constantin Alajalov Վիքիպահեստում

Կոնստանդին Իվանի Ալաջալյան (նոյեմբերի 18, 1900(1900-11-18)[1], Նոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 23, 1987(1987-10-23)[2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), հայ նկարիչ, գրաֆիկ։ Աշխատել է մոնումենտալ գեղանկարչության և պլակատի բնագավառներում։

Սիմոն և Ստեփան Ալաջալովների եղբայրը[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնստանդին Ալաջալյանը ծնվել է 1900 թվականին։ Մանկությունն անցել է Դոնի Ռոստովում։ Գիմնազիան ավարտելով՝ ինքնուրույն սովորել է նկարել։ 1917-1918 թվականներին սովորել է Պետրոգրադի համալսարանում։ Հեղափոխության տարիներին միացել է հեղափոխական իշխանությանը ծառայող արվեստագետների խմբին։ Պատվերով նկարել է քարոզչական պաստառներ, հեղափոխության առաջնորդների դիմանկարներ։ 1918 թվականին վերադարձել է Ռոստով, համագործակցել «Искусство» ամսագրի հետ։ 1918 թվականին մասնակցել է Ռոստով-Նախիջևան համայնքի 8-րդ գարնանային ցուցահանդեսին, «Донская волна» ամսագրի համար ստեղծել է գրաֆիկական դեկորատիվ տարրեր (1918-1919)[4]։

1920 թվականին հանդիպել է Սերգեյ Եսենինին, ստեղծել նրա դիմանկարը, որը տասը տարի անց տպագրվել է Մերի Դեստի «Իսիդորա Դունկանի ավարտը» գրքում (Detsi M. Isadora Duncan’s end. London, 1929)[5]:

1921 թվականին ապրել է Իրանում, Կոստանդնուպոլսում[6]։ 1923 թվականից տեղափոխվել է ԱՄՆ, 1928 թվականին ստացել ամերիկյան քաղաքացիություն։

Զբաղվել է որմնանկարչությամբ, գրքի ձևավորմամբ։ Նկարել է պաննոներ, աշխատակցել է թերթերին։ Նրա ձևավորած գրքերից են Գերշվինի «Երգերի» գիրքը, Սկինների «Մեր սրտերը ջահել էին ու զվարթ», Միլլերի «Մոխրոտը» և այլն[7]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջանետ Ֆիշեր. «Ալաջալովի նկարները և գծանկարները», Նյու Յորք, 1942 (անգլերեն)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Аладжалов Константин Иванович. Искусство и культура русского зарубежья. 3 ноября, 2011.
  4. «Аладжалов, Константин Иванович». moscow.pink. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.(չաշխատող հղում)
  5. «Аладжалов Константин» Энциклопедия русской живописи.
  6. Reed, Roger T. «Constantin Alajalov Biography» Illustration House.
  7. Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան