Կոկտեյլային զգեստ
Կոկտեյլային զգեստ կամ զգեստ կոկտեյլ, (անգլ.՝ Cocktail dress), կանացի կարճեցված զգեստ՝ առանց օձիքի և թևերի, որը նախատեսված է պաշտոնական առիթների համար։ Այն ի սկզբանե հայտնվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում «Չոր արգելքի» ընդունման բուռն շրջանում, երբ գնում էր երեկոյան շրջազգեստի դեմոկրատացման գործընթացը։ Նախատեսված շատ երիտասարդ տիկնոջ համար, այն հազիվ ծածկում էր ծնկները, համաձայնեցվում էր նորաձևության վերջին տենդենցների հետ և կարված էր թանկարժեք, բայց ոչ շքեղ գործվածքներից։ Ի սկզբանե դրանում հնարավոր եղավ պարել չառլստոնը։ Կոկտեյլային զգեստները հարկ է լրացներ անհրաժեշտ ակսեսուարներով. ապակե ուլունքներով ասեղնագործված փոքրիկ պայուսակներ, որտեղ տեղավորվում էր միայն փող, դիմափոշի և ծխախոտի տուփ, հագուստի գույնին համապատասխանեցված գոտիներով բաց կոշիկներ, մինչև արմունկ երկարող ձեռնոցներ, փոքրիկ գլխարկ-սաղավարտ[1]։
Ներկայումս կոկտեյլային զգեստը կորպորատիվ միջոցառումների, ընտանեկան իրադարձությունների, երեկույթների համար պաշտոնական հագուստի դրես կոդն է։ Կոկտեյլային հագուստը նախատեսված է հեղինակավոր գիշերային ակումբներ և խաղատներ այցելելու կամ ռեստորանում ժամադրության համար։ Որպես կանոն, այն հագնում են մինչև երեկոյան յոթը սկսվող պաշտոնական արարողությունների ժամանակ։ Ամառային կոկտեյլ զգեստը ավելի բաց է։ Այն հագեցած է վառ գույներով և պատրաստված է թեթև մետաքսից կամ շիֆոնից։ Ձմռանը սևն ու կարմիրը մնում են ավանդական գույները, բայց մուգ կապույտը և մանուշակագույնը նույնպես ակտիվորեն օգտագործվում են։ Օգտագործված է թավշյա կամ ատլասե նյութեր։ Առավել նախընտրելի է համարվում է միագույն գունային գամման[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ֆրանսիական կոկտեյլ զգեստի ուրվագիծ
-
Իտալական կոկտեյլ զգեստ, 1960
-
Կոկտեյլ երեկույթ Իմպերիալ հյուրանոցում, 1961 թվականի մարտ
-
Ամերիկյան կոկտեյլ զգեստ 1950-ականներ
-
Սև կոկտեյլային զգեստ
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Laird Borrelli-Persson. The Cocktail Dress. — HarperCollins, 2009. — ISBN 978-0-06153-613-7.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ www.metmuseum.org https://www.metmuseum.org/toah/hd/coho/hd_coho.htm. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 20-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ www.metmuseum.org https://www.metmuseum.org/art/collection/search/85181?sortBy=Relevance&what=Cocktail+dresses&ft=*&offset=0&rpp=20&pos=12. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 20-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երեկոյան զգեստներ2013. Արխիվացված 2016-11-29 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոկտեյլային զգեստ» հոդվածին։ |