Jump to content

Կոկո (Մոպասան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոկոն Գի դը Մոպասանի պատմվածքն է, որը հրատարակվել է 1884 թվականին։

Կոկո
ֆր.՝ Coco
ՀեղինակԳի դը Մոպասան
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուֆրանսերեն
ՆախորդUne vendetta
ՀաջորդLa Main
Հրատարակում(ներ)Le Gaulois ամսագիր
Հրատարակման վայրՖրանսիա
Հրատարակված էLe Gaulois? և Tales of Day and Night?
Հրատարակման տարեթիվՀունվարի 21, 1884 թվական

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոկոն սկզբում տպագրվել է Լը Գուլուա (Le Gaulois) ամսագրում 1884 թվականի հունվարի 21-ին, այնուհետև 1885 թվականին «Ցերեկային և Գիշերային հեքիաթներ» (Contes du jour et de la nuit) ժողովածուում[1]:

Համառոտ շարադրանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուկասի ֆերմայում, որը կոչվում է «Լա Մետեղի» (La Métairie), բարեգործության համար մի շատ ծեր սպիտակ ձի են պահում ախոռի հետևի մասում: Տիրուհին ցանկանում է կերակրել ձիուն և պահել նրան մինչև նրա բնական մահը, քանի որ ձին հիշողություններ է արթնացնում իր մոտ:

Տասնհինգամյա մի տղա՝ Իսիդող Դյուվալ անունով, որի մականունը Զիդող է, խնամում է կենդանուն: Նրա մասին հոգ է տանում, կերակրում և ամռանը օրը չորս անգամ տեղափոխում է դաշտ, որտեղ նրան կապում է՝ հնարավորություն տալով թարմ և առատ խոտ ուտել:

Երբ Զիդողը նրան տանում է դեպի խոտածածկ տարածք, նա ստիպված է լինում ձգել պարանը, քանի որ ծեր կենդանին շատ դժվար է շարժվում։ Ֆերմայում գտնվող մարդիկ, տեսնելով տղայի զայրույթը Կոկոյի դեմ, նրան ընկալում են որպես մտրակող և դաժան տղայի, ինչը զայրացնում է տղային: Նրա համադասարանցիները նույնպես սկսում են ծաղրել նրան։ Շուտով նրան ամբողջ գյուղում անվանում են Կոկո-Զիդող: Տղան կատաղում է և ուզում ձիուց վրեժ լուծել։ Արդեն երկար ժամանակ է, ինչ նա զարմանում է, որ Կոկոյին պահում են, և վրդովվում է՝ կենդանուն անպետք համարելով։ Քանի որ ձին այլևս աշխատանք չի կատարում, աննպատակ է թվում նրան կերակրելը:

Ամռանը նա դեռ պետք է գնա և կենդանուն անընդհատ տեղափոխի դաշտում։ Ամեն առավոտ ավելի կատաղած Զիդողը սկսում է տանջել կենդանուն՝ մտրակելով նրան: Մի շոգ գիշեր Կոկոյին թողնում են քնի դրսում՝ ձորի եզրին, անտառի հետևում։ Զիդողը դեռ զվարճանում է՝ սրածայր քարեր նետելով խեղճ ձիու վրա։ Բայց դեռևս այս միտքը դաժան տղայի գլխից դուրս չեկավ. «Ինչու՞ կերակրել ձիուն, որն այլևս ոչ մի օգուտ չի տալիս»: Այսպիսով, տղան կամաց-կամաց, ամեն օր, փոքրացնում է ձիու արոտավայրի խոտը՝ առաջ տանելով փայտե ցիցը, որից ամրացված էր պարանը։

Կենդանին տանջվում է, իզուր գլուխը ձգում դեպի կանաչ ու փայլուն խոտը, շատ մոտ լինելով և խոտի հոտն առնելով, բայց չի կարողանում դիպչել։

Մի առավոտ Զիդողը ձիուն չի տեղափոխում, քանի որ հոգնել էր այդքան ճանապարհ անցնել մահվան եզրին կանգնած կենդանու համար: Նա ձևացնում է, թե փոխում է տեղը, բայց ցիցը հետ է դնում նույն փոսի մեջ և հեռանում է՝ հիացած իր արարքով։

Ձին, տեսնելով, որ տղան հեռանում է, փորձում է հետ կանչել տղային, բայց ոճրագործը սկսում է վազել՝ թողնելով կենդանուն մենակ, բոլորովին մենակ արոտավայրում, ամուր կապված և առանց խոտի, որ կարողանա ուտել։ Ամբողջ օրը ծեր կենդանին սովի է մատնվում։

Այդ օրը չարագործը չի վերադառնում: Նա թափառում է անտառներով՝ թաքստոց փնտրելով։

Տղան նորից հայտնվում է հաջորդ օրը: Կոկոն ուժասպառ քնած էր։ Տղային տեսնելով վեր է կենում, վերջապես հույս ունենալով, որ իրեն կտեղափոխի։ Բայց Զիդողը մոտենում է, նայում կենդանուն, նրա քթին մի հողի գունդ գցում և սուլելով հեռանում։ Ձին կանգնած է մնում այնքան ժամանակ, քանի դեռ տղան իր տեսադաշտում է, հետո նորից պառկում է կողքի վրա ու փակում աչքերը։

Հաջորդ օրը Զիդողը չի գալիս։ Մյուս օրը Կոկոն մահանում է։

Չարագործ տղան մնում է կանգնած, մտածում է իր արածի մասին, նա միևնույն ժամանակ և՛ զարմացած է, և՛ ուրախ, որ ձին այլևս չկա և ամեն ինչ ավարտված է։ Նա վերադառնում է ֆերմա, բայց ոչ մի խոսք չի ասում պատահարի մասին, քանի որ ուզում է նորից թափառել այն ժամանակների նման, երբ ձիուն տեղափոխում էր արոտավայրում։

Հաջորդ օրը նրա ձիուն մոտենալուն պես ագռավները թռչում են։ Դիակի վրա անթիվ ճանճեր էին հավաքվել։ Վերադառնալուց հետո Զիդողը հայտարարում է ձիու մահվան մասին։ Կենդանին այնքան ծեր է, որ ոչ ոք չի զարմանում։ Տղամարդիկ թաղում են ձիուն հենց այն վայրում, ուր նա սատկել էր սովից։ Ձիու գերեզմանափոսի վրա կանաչ, թանձր խոտեր են աճում և վեր բարձրանում:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Maupassant, Contes et Nouvelles, tome I, page 1620