Կոլկվիցիա հիանալի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոլկվիցիա հիանալի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Տորոնածաղկավորներ
Ընտանիք Ցախեկեռասազգիներ
Ցեղ Կոլկվիցիա
Տեսակ Կոլկվիցիա հիանալի
Լատիներեն անվանում
Kolkwitzia amabilis


Կոլկվիցիա հիանալի (լատին․՝ Kolkwitzia amabilis), Ցախեկեռասազգիների ընտանիքի, Կոլկվիցիա ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ թուփ է՝ մինչև 2 մետր բարձրությամբ։ Երիտասարդ ընձյուղները խիտ և կարճ մազմզուկապատ են, դարչնակարմրավուն կեղևով, որը անջատվում է շերտերով։ Տերևադասավորությունը հակադիր է։ Տերևները լայն-ձվաձև են, 3-8 սմ երկարությամբ, 1,5-2 սմ լայնությամբ, սրածայր գագաթով և կլորավուն հիմքով, ամբողջաեզր կամ ատամնավոր, թարթիչաեզր, վերևի կողմից՝ մուգ կանաչ, ծածկված մանր մազմզուկներով, ներքևի կողմից՝ կանաչ, ծածկված խիտ աղվամազով (հատկապես ջղերի անկյուններում)։ Տերևակոթունները մազմզուկապատ են՝ 0,1-0,3 սմ երկարությամբ։ Ծաղիկները զույգերով կողմնային ընձյուղների վրա առաջացնում են վահանաձև ծայրային ծաղկաբույլեր՝ 5-7 սմ տրամագծով։ Բաժակը կազմված է 5 նեղ, աղվամազապատ, տարածված բաժակաթերթիկներից։ Պսակը զանգականման է, հնգաբլթակ, 1,5 սմ տրամագծով, արտաքին կողմից՝ վարդագույն, ներքևի կողմից՝ դեղին, աղվամազապատ։ Պտուղը չոր է, ձվաձև, սերտաճած ծաղկապատով, 0,7 սմ երկարությամբ և 0,3 սմ լայնությամբ, խոզանանման մազմզուկապատ, վերևի մասում բաժակաթերթիկների նեղ-խողովակաձև մնացորդով։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է կենտրոնական Չինաստանում ( Շանսի, Հուբեյ)։ Աճում է բարձր լեռնային շրջաններում։ Առանց վնասվելու դիմանում է մինչև -25 °C սառնամանիքներին։ Մեր հանրապետության տարածքում առայժմ սահմանափակ քանակությամբ է մշակվում (Երևան, Բյուրական, Վանաձոր, Իջևան)։ Հեռանկարային է ցածրադիր շրջանների համար։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկոլոգիական խումբը՝ IV: Մշակության հավանական շրջանները՝ 9-1 0, 1 8, 20, 25, 32[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 280։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոլկվիցիա հիանալի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոլկվիցիա հիանալի» հոդվածին։