Jump to content

Կոլաու Նադիրաձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոլաու Նադիրաձե
վրաց.՝ კოლაუ ნადირაძე
Ծնվել էփետրվարի 24 (մարտի 8), 1895
ԾննդավայրՔութայիս, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էհոկտեմբերի 28, 1990(1990-10-28) (95 տարեկան)
Վախճանի վայրՔութայիս, Վրաստան
ԳերեզմանԴիդուբեի պանթեոն
Մասնագիտությունբանաստեղծ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն,  ԽՍՀՄ և Վրաստան
ԿրթությունՔութայիսի դասական գիմնազիա և Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Կոլաու Նադիրաձե (վրաց.՝ კოლაუ ნადირაძე, 24 փետրվարի (8 մարտի), 1895, Քութայիս, Ռուսական կայսրություն28 հոկտեմբերի, 1990), վրացի գրող, վրացական սիմվոլիզմի դպրոցի վերջին ներկայացուցիչը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլաու (Նիկոլայ) Գալակտիոնի Նադիրաձեն ծնվել է 1895 թվականին Քութայիսում։ 1912—1916 թվականներին սովորել է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետում[2]։ Նրա ստեղծագործություններն սկսել է տպագրել 1916 թվականին «Կապույտ եղջյուրներ» միության ամսագրում՝ դառնալով վրացական սիմվոլիզմի վառ ներկայացուցիչներից մեկը։ Նրա առաջին ստեղծագործություններից է «Երազանք Վրաստանի մասին»։ Մինչ 1920-ական թվականների կեսերը եղել է սիմվոլիստական դպրոցի հետևորդ, ծայրահեղ դեկադենտական գեղապաշտության ջատագով, ինչն առավել նկատելի է նրա «Դիակառք» (1920) ժողովածուում, որտեղ առկա են միստիկական մոտիվներ, ինչպես նաև ազգայնամոլական տրամադրություններ։

1920-ական թվականներին՝ Վրաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո, սիմվոլիզմից անցել է սոցիալիստական ռեալիզմի։ 1930 թվականին տպագրվել են նրա բանաստեղծությունները Հոկտեմբերյան մեծ հեղափոխության մասին։

1937 թվականին Կոլաու Նադիրաձեն ձերբակալվել է, սակայն շուտով ազատ է արձակվել (Սերգո Կլդիաշվիլիի հետ միասին) իրեն ամբաստանողի գնդակահարությունից հետո։

Հետագայում հրատարակվել են Կոլաու Նադիրաձեի ստեղծագործությունների «Մեծ ճանապարհի մոտ» (1946), «Բանաստեղծություններ» (1955), «Բանաստեղծություններ։ Պոեմ» (1964) ժողովածուները։ 1962 թվականին նրա թարգմանությամբ լույս է տեսնում ռուս և ֆրանսիացի բանաստեղծների ստեղծագործությունների «Հատընտիր. բանաստեղծություններ և թարգմանություններ» ժողովածուն։

Կոլաու Նադիրաձեն պարգևատրվել է Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշանով ու մեդալներով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Надирадзе Колау Галактионович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Կոլաու Նադիրաձե