Կոգնիտիվ խանգարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոգնիտիվ խանգարում
Կոգնիտիվ ֆունկցիաների վիճակի գնահատման սանդղակ
Տեսակախտանիշ
 Cognitive impairment Վիքիպահեստում

Կոգնիտիվ Խանգարում, հիշողության, մտավոր աշխատունակության և այլ կոգնիտիվ ֆունկցիաների թուլացումն է։ Կոգնիտիվ (ճանաչողական) գործառույթներ են կոչվում գլխուղեղի առավել բարդ գործառույթները, որոնց միջոցով իրականանում է աշխարհի ռացիոնալ ճանաչումը և նրա հետ նպատակաուղղված փոխազդեցությունը՝ տեղեկատվության ընկալում, վերամշակում, վերլուծում, մտապահում և պահպանում, ինֆորմացիայի փոխանակում և դրա հիման վրա գործունեության կառուցում ու իրականացում։

Կոգնիտիվ խանգարումների պատճառ կարող են հանդիսանալ տարբեր տեսակի հիվանդությունները (նևրոտիկ, հոգեկան և այլ խանգարումներ)։

Կոգնիտիվ խանգարումների դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Ն.Ն. Յախնոյի կողմից տրված դասակարգման` առանձնացնում են կոգնիտիվ խանգարումների 3 աստիճան.

  • թույլ աստիճան, կոգնիտիվ սահմանափակումը մինիմալ է։ Հիվանդը լավ է կատարում հոգեբանական թեստերը, կառավարում է սեփական վարքը և հույզերը, հեշտությամբ կատարում է 2-3 դժվար խնդիրներ, բայց դրա հետ մեկտեղ նկատվում է ուշադրության ծավալի նկատելի նվազում, նոր նյութի մտապահման, մտավոր գործունեության որոշակի դժվարություններ,
  • չափավոր աստիճան, հիվանդը ժամանակ առ ժամանակ խառնվում է ժամանակի և տարածության մեջ, օպերատիվ հիշողության չափավոր թուլացում, թույլ է տալիս սխալներ բարդ խնդիրներ կատարելիս,
  • արտահայտված աստիճան, դեմենցիա, թուլամտություն։ Նկատվում է հիշողության և ինտելեկտի տարբեր աստիճանի խանգարումներ, որը համադրվում է տարբեր մակարդակի սոցիալական դեզադապտացիայով։ Համաձայն ՀՄԴ-10-ի՝ դեմենցիան իրենից ներկայացնում է հիշողության և այլ կոգնիտիվ ֆունկցիաների ձեռքբերովի խանգարում, որը իր նկատելի ազդեցությունն է ունենում վարքի և հիվանդի առօրյա ակտիվության վրա[1]։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն մի քանի տասնյակ նոզոլոգիական ձևեր, որոնց շրջանակներում զարգանում են կոգնիտիվ խանգարումները։ Առավել հաճախ դեմենցիաները հանդիպում են ծերունական տարիքում և ամենատարածված պատճառը դեմենցիայի առաջացման համար հանդիսանում է Ալցհայմերի հիվանդությունը։ Այն հանդիսանում է գլխուղեղի դեգեներատիվ հիվանդություն, որ կապված է ացետիլխոլիներգիկ նեյրոնների անընդհատ մահացությամբ։ Հիմնականում այն սկսվում է 65 տարեկանից հետո։ Վերջին փուլերում կորում է հիվանդների ինքնուրույնությունը, նա ունենում է կողմնակի օգնության կարիք։ Կոգնիտիվ դիսֆունկցիայի այլ պատճառներ են հանդիսանում կրկնվող կաթվածները, ուղեղի քրոնիկ իշեմիան և շատ հաճախ՝ կրկնվող սուր խանգարումների և ուղեղային արյունամատակարարման անբավարարության համադրությունը։ Ալցհայմերից հետո դեմենցիայի երկրորդ պատճառ ծերունական տարիքում հանդիսանում է ուղեղա-անոթային անբավարարությունը։ Դրանց հետ մեկտեղ կոգնիտիվ խանգարումների պատճառ կարող են հանդիսանալ գլխուղեղի այլ դեգեներատիվ հիվանդությունները (Պարկինսոնյան հիվանդությունը, Լեվիի մարմնիկների դեմենցիան) գանգուղեղային տրավմաները, ուղեղային ուռուցքներ, դիսմետաբոլիկ խանգարումները և այլն։ Դեպքերի մեծամասնությամբ դեմենցիան զարգանում է աստիճանաբար[2]։

մեծ մասամբ ուղեղի քրոնիկ անոթային և դեգեներատիվ խանգարումներով պայմանավորված կոգնիտիվ խանգարումները կրում են անդառնալի բնույթ։ Այն դեպքերում, երբ կոգնիտիվ խանգարումների առաջացման համար պատճառ են հանդիսանում համակարգային մետաբոլիկ խանգարումները, վերջիններիս կորրեկցիան բերում է կոգնտիվ ֆունկցիաների վերականգնման։ Այս դեպքերում խոսքը դարձելի կոգնիտիվ խանգարումների մասին է։ Վերջինս կարող է առաջանալ ուղեղային ուռուցքների, տագնապային-դեպրեսիվ տիպի խանգարումների պատճառով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Гимоян Л.Г., Силванян Г.Г., Нарушение когнитивных функций: Актуальность проблемы, факторы риска, возможновсти профилактики и лечения.
  2. «Когнитивные нарушения в неврологической практике :: ТРУДНЫЙ ПАЦИЕНТ». t-pacient.ru (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին.