Կնուտ Շուբերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կնուտ Շուբերտ
Bundesarchiv Bild 183-Z1120-017, Birgit Lorenz, Knut Schubert.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ`արական
Մասնագիտացում`գեղասահորդ և figure skating coach
Երկիր`Flag of Germany.svg Գերմանիա և Flag of East Germany.svg Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն
Ծննդյան ամսաթիվ`սեպտեմբերի 9, 1958(1958-09-09) (61 տարեկան)
Ծննդավայր`Բաուտցեն, Dresden District, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն

Կնուտ Շուբերտ (գերմ.՝ Knut Schubert, սեպտեմբերի 9, 1958(1958-09-09), Բաուտցեն, Dresden District, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն), գերմանացի գեղասահորդ, հանդես է եկել զուգասահքում: Սկզբում հանդես է եկել քրոջ՝ Կատյա Շուբերտի հետ, հետո «SC Dynamo Berlin»-ի սառույցի վրա՝ Բիրգիտ Լորենցի հետ՝ նշանավոր մասնագետ Հայդեմարի Շտայներ-Վալտերի ղեկավարությամբ:

ԳԴՀ առաջնություններում Լորենցն ու Շուբերտը երկու անգամ դարձել են գեղասահքի ոսկե մեդալակիրներ և Եվրոպայի առաջնություններում՝ բրոնզե մեդալակիրներ` թեժ պայքարում հաղթելով խորհրդային զույգերի:

Զույգը փոքր-ինչ տարբերվում էր ԳԴՀ դպրոցի մյուս զույգերից: Սահքի ոճը ավելի պարային էր, երաժշտական, կատարվում էին բարդ պահումներ, ինչպես օրինակ, ակսել պահում երեք պտույտով մի ձեռքով: Տիրապետում էր մինչև վեց մետր երկուսուկես պտույտով ակսել թռիչքի:

Ներկայումս աշխատում է որպես գեղասահքի մարզիչ: Նրա սաներից են այնպիսի սպորտային զույգեր, ինչպիսիք են Պեգի Շվարցը և Ալեքսանդր Կյունինգը, Դոմինիկա Պջենտկովսկայան և Դմիտրի Խրոմինը[1], Ռեբեկա Դենկեն և Դանիել Վենդեն[2] և ուրիշներ:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լորենցի հետ
Մրցումներ 1979-80 1980-81 1981-82 1982-83 1983-84 1984-85 1985-86
Ձմեռային օլիմպիական խաղեր 5
Աշխարհի առաջնություն 9 7 8 6
Եվրոպայի առաջնություն 4 5 3 3 4
ԳԴՀ առաջնություններ 1 2 2 2 1 2
NHK Trophy 2 2
«Московские новости» թերթի մրցանակի մրցաշար 4

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Д. Пёнтковская и Д. Хромин(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում
  2. Р.Хандке и Д.Венде(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում