Կյուրեղի և Մեթոդիոսի հուշարձան (Մոսկվա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
Կյուրեղի և Մեթոդիոսի հուշարձան
Памятник святым равноапостольным братьям Мефодию и Кириллу в Москве на Славянской площади (крупный план) - panoramio.jpg
Կյուրեղի և Մեթոդիոսի հուշարձանը
Կոորդինատներ55°45′16.70″ հս․ լ. 37°38′2.35″ ավ. ե. / 55.7546389° հս․. լ. 37.6339861° ավ. ե. / 55.7546389; 37.6339861Կոորդինատներ: 55°45′16.70″ հս․ լ. 37°38′2.35″ ավ. ե. / 55.7546389° հս․. լ. 37.6339861° ավ. ե. / 55.7546389; 37.6339861
Գտնվում էՌուսաստան Ռուսաստան
Մոսկվա
Կառուցվել է1992
Շինության ձևըՔանդակ
Կառուցել էՎյաչեսլավ Կլիկով
Ներկա վիճակըԿանգուն

Կյուրեղի և Մեթոդիոսի հուշարձան (ռուս.՝ Памятник Кириллу и Мефодию), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է սլավոնական այբուբենի ստեղծողներ, բյուզանդական միսիոներներ, բյուզանդացի աստվածաբան եղբայրներ Կյուրեղին և Մեթոդիոսին։ Հուշարձանը գտնվում է Լուբյանսկի անցուղում, մետրոպոլիտենի «Կիտայ-գորոդ» կայարանից ոչ հեռու։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը բացվել է 1992 թվականի մայիսի 24-ին՝ Սլավոնական գրի և մշակույթի օրը, Սլավոնական հրապարակից ոչ հեռու[1]։ Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Վյաչեսլավ Կլիկովը և ճարտարապետ Յուրի Գրիգորևը[1][2]։

Հուշարձանը նվիրված է լուսավորիչներ, սլավոնական այբուբենի ստեղծող եղբայրներ Կյուրեղին և Մեթոդիոսին, որոնք քրիստոնեություն էին քարոզում և ժամերգություններ անցկացնում սլավոներենով։ Հուշարձանը պատկերում է երկու եղբայրներին, որոնք ձեռքում բռնել են խաչ և Աստվածաշունչը[3]։

Հուշարձանի վրա հին սլավոներեն գրված է. «Սուրբ առաքելապատիվ նախաուսուցիչ սլավոնական Կյուրեղին և Մեթոդիոսին։ Շնորհակալ Ռուսաստան»։ Թեև հուշարձանը սլավոնական գրի խորհրդանիշն է, նրա վրա գրված արտահայտությունում կա ուղղագրական հինգ սխալ, իսկ այբուբենով թղթագալարի վրա բացակայում է «Н» տառը։ Հուշարձանի հիմքի մոտ տեղադրված է Անշեջ կանթեղ[3]։

Ամեն տարի Սլավոնական հրապարակում անցկացնում է սլավոնական գրի և մշակույթի տոնը։ Կյուրեղի և Մեթոդիոսի հուշարձանի պատվանդանի մոտ ամեն տարի կայանում է սլավոնական մշակույթի համանուն փառատոնը[4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]