Կյուրոպաղատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կյուրապաղատից)
Seal of Michael Kontostephanos, duke of Antioch, 1055.jpg

Կյուրոպաղատ, ճիշտը՝ Կուրոպաղատ, բյուզանդական աստիճան և պաշտոն 5-14-րդ դարերում, շնորհովի, ոչ ցմահ։

5-րդ դարի սկզբին Կյուրոպաղաներ էին կայսերական պալատի նյութամատակարարմամբ զբաղվող պաշտոնյաները։ Այնուհետև Կյուրոպաղատ Պոլսում առաջացել է Կյուրոպաղատների նոր խումբ, որն առնչություն չուներ վերոհիշյալ պաշտոնյաների հետ։ Կյուրոպաղատ պալատական բարձրաստիճան պաշտոնյա էր, կայսեր, պահակախմբի հրամանատարը։ 6-րդ դարի Կյուրոպաղատ պալատական աստիճանակարգում երրորդն էր։ 7-րդ դարի Կյուրոպաղատներ էին գլխավորապես թագավորող ընտանիքի անդամները։ 8-րդ դար Կյուրոպաղատ կորցրել է իրական նշանակությունը՝ վերածվելով սովորական պատվաստիճանի։ 9-րդ դարի վերջից Կյուրոպաղատի տիտղոսը հասարակացել է մասամբ նրանով, որ սկսել է շնորհվել օտարերկրացի (հայ, վրացի և այլն) իշխանավորներին։ 11-րդ դարում ստեղծվել է առաջին Կյուրոպաղատի (պրոտոկուրոպաղատ) տիտղոս։ Կյուրոպաղատները պետությունից ստացել են ռոճիկ (10-րդ դար շուրջ 401 ոսկի՝ 2880 դահեկան), ունեցել գրասենյակ՝ կուրոպալատիկոն։ Կյուրոպաղատի կինը կոչվել է կուրոպալատիսսա, անցյալում այդ աստիճանը կրողը՝ ապոկուրոպաղատ։

Բյուզանդական կայսրությունում եղել են հայազգի բազմաթիվ Կյուրոպաղատներ Արտավազդ (8-րդ դար), Վարդ (9-րդ դար), Լևոն Փոկաս, Վարդաս Մկլերոս (10-րդ դար) Կատակալոն Կեկավմենոս (11-րդ դար), Վահրամ (12-րդ դար) ևն։ 7-13-րդ դարերում Կյուրոպաղատի տիտղոս են ստացել նաև Հայաստանի ու Կիլիկիայի շատ իշխանավորներ՝ Համազասպ Մամիկոնյան, Սմբատ Բագրատունի, Դավիթ Սահառունի (7-րդ դար), Դավիթ Կյուրոպաղատ (10-րդ դար), Փիլարտոս Վարաժնունի (նաև՝ պրոտոկուրոպաղատ, 11-րդ դար), Գրիգոր Պահլավունի (12-րդ դար), Աբդլմսեհ Արծրունի (պրոտոկուրոպաղատ, 11—12-րդ դարեր) և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png