Գրիգոր Պահլավունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրիգոր Պահլավունի
Ծնվել է անհայտ
Մահացել է 1099
Մասնագիտություն ռազմական առաջնորդ

Գրիգոր Պահլավունի, Գրիգոր Մեծ Ապիրատյան (ծնվելու թիվը անհայտ է — 1099), 11-րդ դարի երկրորդ կեսի հայ զորավար։ Մոր կողմից Գրիգոր Մագիստրոսի թոռը։ Շադդադյան ամիրա Մանուչեի օրոք (1072—1110) Պահլավունիները վերահաստատվել են Շիրակում, իսկ Գրիգոր Պահլավունի ճանաչվել է Անիի և Շիրակի իշխան։ XI դ․ 90-ական թվականներին մասնակցել է սելջուկների դեմ՝ Շադդադյանների պատերազմներին։ Գրիգոր Պահլավունի․ օժանդակել է եղբորը՝ Անի-Շիրակի եպիսկոպոս Վարսեղին՝ ընտրվելու Տայոց կաթողիկոսի աթոռակից։ Կրել է «Արևելքի կյուրոպաղատ» տիտղոսը։ 1099 թվականին Կաղզվանի ճակատամարտում հայկական զորքով հաղթել է սելջուկներին, մահից փրկել Մանուչեին, բայց սպանվել է դարան մտած սելջուկ զինվորի նետով։ Թաղվել է տոհմական վանքում՝ Կեչառիսում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 220 CC-BY-SA-icon-80x15.png