Կլեոպատրա Ալքիմիկոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլեոպատրա Ալքիմիկոս
Դիմանկար
Ծնվել էոչ վաղ քան 3-րդ դար
Մահացել էոչ ուշ քան 4-րդ դար
Մասնագիտությունփիլիսոփա, ալքիմիկոս և գրող

Կլեոպատրա Ալքիմիկոս (մ.թ. III/IV դար) - եգիպտացի ալքիմիկոս, այս թեմայով հանդիսանում է բազմաթիվ ուսումնասիրությունների հեղինակ։ Նրա կյանքի ստույգ ժամկետներն անհայտ են, նա իր գործունեությունը ծավալել է Ալեքսանդրիայում։

«Կլեոպատրա»-ն նրա կեղծանուն է, հետազոտողի իրական անունը դարերի ընթացքում չի պահպանվել։ Այս հետազոտող կինը Եգիպտոսի թագուհի Կլեոպատրա VII-ը չէ, բայց հետագա ալքիմիական աշխատություններում կարող են հիշատակումներ լինել հենց այս տիպի նրա հետազոտություններին՝ «Կլեոպատրա, Եգիպտոսի թագուհի»։ Այդպիսի օրինակ կարելի է գտնել Յոհան Դանիել Միլիուսի «Basillica Philosophica» մեջ (1618թ.), որտեղ նրա կնիքն է դրված նշանաբանի կողքին. «Աստվածայինը թաքնված է մարդկանցից՝ ըստ Աստծո իմաստության»[1]։ Կլեոպատրան օգտագործվում է նաև որպես խորհրդանիշ ալքիմիական տեքստերում։

Կլեոպատրա Ալքիմիկոսը ալքիմիայի հիմնադիրներից է որպես գիտություն, Զոսիմուս Պանոպոլիսցիից հետո։ Միխաիլ Մայերը նրան անվանում է այն չորս կանանցից մեկը, ովքեր գիտեին, թե ինչպես հասնել փիլիսոփայական քարին և ճիշտ ներկայացնել այն (Մարիամ Մարգարեուհի, Մեդերան ու Թաֆնուտիան նույնպես կարողացան հասնել դրան)[2]։ Կլեոպատրայի մասին մեծ հարգանքով է խոսվել արաբական Քիթաբ ալ-Ֆիհրիստ (988 թվական) հանրագիտարանում։ Կլեոպատրայի ամենահայտնի տեքստը, որ հասել է մեզ, դա ոսկեգործ է։ Այս աշխատությունը պարունակում է բազմաթիվ խորհրդանիշներ, որոնք հետագայում մշակվել և օգտագործվել են այնպիսի փիլիսոփայական շարժումներում, ինչպիսիք են Գնոստիցիզմը և Հերմետիզմը։ Օրինակ՝ այդպիսի խորհրդանիշներն են՝ դրախտային օձը՝ որպես Գիտելիքի խորհրդանիշ։ Կլեոպատրայի կողմից ստեղծված այս տեքստը պարունակում է նաև ալքիմիական վառարանների գծագրեր և թորման տարրերի տեխնիկական գործընթացի նկարագրություններ։ Կլեոպատրա Ալքիմիկոսը երբեմն հիշատակվում է նաև որպես թորման սարքի հեղինակ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Stanislas Klossowski de Rola. The Golden Game: Alchemical Engravings of the Seventeenth Century. 1988. p. 150.
  2. Raphael Patai. The Jewish Alchemists: A History and Source Book. p.78
  3. Stanton J. Linden. The alchemy reader: from Hermes Trismegistus to Isaac Newton Cambridge University Press. 2003. p.44

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Stanton J. Linden. The alchemy reader: from Hermes Trismegistus to Isaac Newton Cambridge University Press. (2003)
  • Jennifer S. Uglow. The Macmillan dictionary of women’s biography (1982)