Կլարա Ռիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կլարա Ռիվ
ClaraReeve.jpg
Ծնվել էհունվարի 23, 1729(1729-01-23)[1][2][3]
ԾննդավայրԻպսուիչ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4]
Վախճանվել էդեկտեմբերի 3, 1807(1807-12-03)[1][2][3] (78 տարեկանում)
Վախճանի վայրԻպսուիչ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Մասնագիտությունվիպասան, գրող և թարգմանիչ
Լեզուֆրանսերեն և անգլերեն[1]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն

Կլարա Ռիվ (անգլ.՝ Clara Reeve, հունվարի 23, 1729(1729-01-23)[1][2][3], Իպսուիչ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4] - դեկտեմբերի 3, 1807(1807-12-03)[1][2][3], Իպսուիչ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]), անգլիացի գրող, գոթական գրականության ակնառու ներկայացուցիչներից և տեսաբաններից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլարա Ռիվի մասին շատ սակավ կենսագրական տեղեկություններ են պահպանվել։ Նա ծնվել է 1729 թվականի հունվարի 23-ին Իպսուիչ քաղաքում՝ քահանայի ընտանիքում։ 1755 թվականին հոր վախճանից հետո, մոր և քույրերի հետ բնակության է տեղափոխվում Կոլչեստր քաղաք։ 1778 թվականին նա հրատարակում է «Ծեր անգլիական բարոն» վեպը, որի վրա զգալի է Հորաս Ուոլփոլ «Օտրանտո դղյակը» վեպի ազդեցությունը։ Այս ստեղծագործությունը հեղինակը նվիրել է Սեմյուել Ռիչարդսոնի դստերը, ով օգնել է Ռիվին իր վեպը սրբագրելու գործում[5]։ Այս վեպը դրական ընդունելություն է գտնում գրական հասարակության մեջ։ Հեղինակի հաջորդ նշանակալի գրական երկը 1791 թվականին հրատարակված «Այրիների դպրոցը» նամակագրական վեպն է։

Կլարա Ռիվերի վախճանվել է 1807 թվականի դեկտեմբերի 3-ին Իպսուիչ քաղաքում։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1777 - «Առաքինության հաղթանակը» (The champion of virtue)
  • 1778 - «Ծեր անգլիական բարոնը» (The Old English Baron)
  • 1783 - «Երկու ուսուցիչ» (The Two Mentors)
  • 1785 - «Վեպի զարգացումը» (The Progress of Romance Through Times)
  • 1788 - «Աքսորյալները» (The Exiles)
  • 1791 - «Այրիների դպրոցը» (The School of Widows)
  • 1792 - «Կրթական ծրագրեր» (Plans for Education)
  • 1793 - «Պրն. Ռոջեր դը Քլարենդոնի հիշատակին» (The memoirs of Sir Roger de Clarendon)
  • 1799 - «Նշանակման վայր. հուշեր մի մասնավոր ընտանիքի մասին» (Destination; or, Memoirs of a Private Family)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Emma J. Clery: Women's gothic from Clara Reeve to Mary Shelley. - Plymouth, Northcote House, 2000, ISBN 0-7463-0872-8.
  • Devendra P. Varma: The gothic flame : being a history of the gothicnovel in England. - Metuchen, N.J., Scarecrow Pr., 1987, ISBN 0-8108-2077-3.
  • Gary Kelly: Bluestocking feminism : writing of the Bluestocking Circle 1738-1785. - London, Pickering & Chatto, 1999 (vol. 1-6)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Brockhaus Enzyklopädie
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118788108 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. Scott, Walter (1870). Clara Reeve from Lives of the Eminent Novelists and Dramatists. London: Frederick Warne. p. 546.