Jump to content

Կլաս (խաղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլաս՝ ծաղիկի տեսքով Երևանի բակերից մեկում

Կլաս, հնից եկած մանկական խաղ, որը տարածում ունի ամբողջ աշխարհում, ներառյալ Հայաստանը։ Այն խաղում են, որպես կանոն, ասֆալտին կավիճով գծված քառակուսիների վրա, որոնք նշվում են թվերով։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարժումները խաղում. սև կետը «քարն» է, որը գցում են, հրում և վերցնում

Խաղացողները՝ մի ոտքի վրա ցատկելով, առանց ցատկերի քանակի սահմանափակումների, ոտքով քառակուսիից մյուս քառակուսի են հրում «քարը»՝ փորձելով չկպնել քարով գծին և ոտքով չկանգնել գծի վրա։ Շատ փոքր երեխաներին թույլատրվում է ցատկել երկու ոտքի վրա։ Գոյություն ունի այս խաղի տեսակ առանց «քարի», երբ քառակուսիները համարակալվում են պատահական ձևով և դրանց մեջ ցատկում են ըստ հաջորդականության՝ 1, 2, 3, ... Խաղի առանձնահատկությունն այս դեպքում կայանում է նրանում, որ պետք է ցատկել կողքից, հետընթացով, մեկ կամ երկու քառակուսի բաց թողնելով և արգելվում է ցատկոտել քառակուսիում ՝ հարմարվելով հաջորդ ցատկին։ Եթե խաղացողը հասնում է պայմանավորված մակարդակի առանց գծի վրա կանգնելու կամ հավասարակշռությունը կորցնելու, ապա նա՝ մեջքով կանգնելով, նետում է քարը և նշում որպես «տուն» այն քառակուսին, որտեղ ընկնում է քարը։ Այնուհետև նա կարող է այդ քառակուսում կանգնել երկու ոտքով, մինչդեռ մնացած բոլոր խաղացողները պետք է ցատկեն դրա վրայից։ Խաղն ավարտվում է այն ժամանակ, երբ բոլոր քառակուսիները նշվում են, և հաղթող է ճանաչվում այն խաղացողը, ով «տնավորվում է» առավելագույն քառակուսիների մեջ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլաս խաղի հայրենիքը համարվում է նախապատմական Հնդկաստանը 1100-350 մ.թ.ա.[2]: Այն նաև նշված է Բուդդայի կողմից արգելված խաղերի ցուցակում։ Հայտնի է, որ կլաս են խաղացել հռոմեացի երեխաները[3]։ Խաղի առաջին գրանցված հիշատակումները անգլալեզու աշխարհում թվագրվում են տասնյոթերորդ դարի վերջով, սովորաբար «սկոտչ-հոփ» կամ «սկոտչ-հոփեր (ներ)» ("scotch-hop", "scotch-hopper(s)") անվամբ[4]։ «Խաղերի գիրք» ձեռագիրը, որը կազմվել է 1635-ից 1672 թվականներին Ֆրենսիս Ուիլըբի (Francis Willughby)՝ անգլիացի բնագետ և ճանապարհորդի կողմից, հիշատակում է «Կլասը» (Scotch Hopper): «Խաղը խաղում են սալիկի կամ կապարի մի փոքրիկ կտորով, գծած հատակի վրա կամ քառակուսիների բաժանված ցանկացած վայրում»[5]։ 1677 թվականի «Խեղճ Ռոբին» ալմանախում խաղը կոչվում է «Կլաս խաղացողներ» (Scotch-hoppers): Գրառման մեջ նշվում է. «Ժամանակն է, որ դպրոցականները պետք է խաղան կլաս»։ «Խեղճ Ռոբինի» 1707 հրատարակությունը պարունակում է հետևյալ արտահայտությունը. «Փաստաբաններն ու բժիշկները անելիք չունեն այս ամսվա ընթացքում, այնպես որ նրանք կարող են (եթե ցանկանան) կլաս խաղալ»[6]։ 1828 թվականի Նոա Ուեբսթերի (Noah Webster) «Անգլերեն լեզվի ամերիկյան բառարանը» նույնպես անվանեց այդ խաղը «Scotch-hopper»` խաղ, որում տղաները ցատկում են գետնին նկարած գծերի վրայով»[7]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Closed for Maintenance». Super Cool Toy Store. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 10-ին.
  2. Lal, B.B. «The Painted Grey Ware culture of the Iron age» (PDF). Silk Road. I: 412–431.
  3. «Hopscotch - Toys and Games». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին.
  4. Thomas Shadwell (1668). The Sullen Lovers. :'Play at Catt, Stoolball, Scotch-hopp and Trap-ball.' Cited in Oxford English Dictionary, Third edition, June 2011; online version March 2012
  5. The manuscript was published in 2003: see Cram, D., Forgeng, J. L., and Johnston, D., The Book of Games of Francis Willughby (1635-1672). A Seventeenth-century Treatise on Sports, Games, and Pastimes. (Aldershot, 2003).
  6. The journal of the British Archaeological Association, Volume 26.
  7. Oxford English Dictionary, Third edition, June 2011; online version March 2012.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլաս (խաղ)» հոդվածին։