Կլապա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տղամարդկանց «Սագենա» կլապան Վատրոսլավ Լիսինցկու անվան համերգասրահոււմ

Կլապա, երաժշտության ավանդական ա կապելլա երգեցողության ձև Խորվաթիայի Դալմաթիա պատմական շրջանում[1]: «Կլապա» բառը թարգմանվում է որպես «մի խումբ ընկերներ», արմատները գալիս են ափամերձ եկեղեցական երգեցողությունից[2]: Երաժշտության հիմնական տարրերն են ներդաշնակությունն ու մեղեդայնությունը, ռիթմը հազվադեպ է շատ կարևոր լինում: 2012 թվականին կլապան ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում[3]:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանանց կլապա Դուբրովնիկից

Կլապա խումբը բաղկացած է առաջին և երկրորդ տենորներից, բարիտոնից և բասից: Բոլոր ձայները հնարավոր է կրկնապատկել, բացի առաջին տենորից: Այն սովորաբար կազմված է մինչև մեկ տասնյակ տղամարդ երգիչներից: Վերջին ժամանակներում իգական վոկալ խմբերը բավական տարածվել են, սակայն ընդհանուր առմամբ արական և իգական խմբերը չեն խառնվում:

Թեև կլապան ա կապելլա երաժշտություն է, երբեմն հնարավոր է ավելացնել կիթառ, մանդոլին: Կլապան կարող է ուղեկցվել սինթեզատորի ստեղնաշարի հետ՝ նմանվելով հարվածային գործիքների:

21-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլապայի ավանդույթը դեռևս արդի է. նոր երգեր են ստեղծվում, կազմակերպվում են փառատոներ[4]: Օմիշում կազմակերպված Festival dalmatinskih klapa Omiš-ը ամենահայտնի փառատոնն է և ունի կլապա երաժշտության ավանդույթներ[4]: Ամենահայտնի հաջողված խմբերից է Klapa Šufit-ը, որը 2006-2008 թվականներին հաղթել է փառատոնում: Դալմաթիայի շատ երիտասարդներ կարևորում են կլապան և երգում են այն պարբերաբար: Երեկոյան ժամերին փողոցներում կարելի է լսել սիրողական կլապա՝ գինու և ուտելիքի շուրջ:

2013 թվականին Խորվաթիան Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում ներկայացրել է կլապա խումբ՝ Կլապա ս Մորաը, որը հանդես է եկել Mižerja երգով: Կլապա ս Մորան 6 կատարողներից կազմված «կլապա համույթ» է[5]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. John Everett-Heath. "Dalmatia." Concise Dictionary of World Place-Names. Oxford University Press. 2005. Encyclopedia.com
  2. Josko Caleta (April 1997)։ «Klapa Singing, a Traditional Folk Phenomenon of Dalmatia»։ Narodna umjetnost: Croatian Journal of Ethnology and Folklore Research (Zagreb, Croatia: Institute of Ethnology and Folklore Research) 34 (1)։ ISSN 0547-2504։ Վերցված է 2013-02-12 
  3. UNESCO: Klapa multipart singing of Dalmatia, southern Croatia
  4. 4,0 4,1 Festival of the Dalmatian Klapa in Omis
  5. «Mižerja to be the Croatian entry in Malmö»։ eurovision.tv։ eurovision.tv։ Վերցված է 2013-01-16