Կի Նո Ցուրայուկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կի Նո Ցուրայուկի
ճապ.՝ 紀貫之
Sanjūrokkasen-gaku - 2 - Kanō Tan’yū - Ki no Tsurayuki.jpg
Ծնվել է866 կամ 872
ԾննդավայրHeian-kyō
Վախճանվել էհունիսի 30, 945[1][2]
Վախճանի վայրHeian-kyō
Գրական անուն内教坊の阿古久曽
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Լեզուճապոներեն
ՔաղաքացիությունՃապոնիա
ԱմուսինQ106434629?
ԶավակներKi no Tokibumi?
Commons-logo.svg Ki no Tsurayuki Վիքիպահեստում

Կի Նո Ցուրայուկի (ճապ.՝ 紀貫之, 859 - 945), ճապոնացի մեծ բանաստեղծ, «Կոկինսյու» անթոլոգիայի կազմողը[3]։ Գրել է թանկաներ։ Համարվում է երեսունվեց անմահ պոետներից մեկը։

Համառոտ տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կի Նո Ցուրայուկին պատկանել է ազնվականների դասին, զբաղեցրել զանազան պաշտոններ մայրաքաղաքում և գավառներում։ Եղել է կայսերական գրադարանի վերակացու, գրագիր, Տոսա նահանգի կառավարիչ, կայսերական պալատի ատաղձագործության գործակալության ժամանակավոր ղեկավար։ Դեռ իր կենդանության օրոք համարվել է իր ժամանակների լավագույն ճապոնացի բանաստեղծը։

Կի Նո Տոմոնորիի, Օսիկոտինո Միցունեի և Միբու Նո Տադամինեի հետ կարգի է բերել «Ճապոնական հին ու նոր երգերի ժողովածու»-ն, ճապոնական կանա այբուբենով գրել այդ ժողովածուի առաջաբանը, որը համարվում է դարի առաջին քննադատական հոդվածը։

«Օրագրեր Տոսայից» գրքի հեղինակն է։ Նրան են վերագրվում մի շարք այլ երկեր ևս։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Միջազգային տիպօրինակ անունների նույնացուցիչ — 2012.
  2. British Museum person-institution thesaurus
  3. Հին արևելքի պոեզիա։ Երևան: Երևան համալսարանի հրատարակչություն։ 1982։ էջ Էջ 608 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]