Կիևի դեղատուն թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիևի դեղատուն թանգարան
Аптека-музей у Києві
Pharmacy is a museum in Kyiv.JPG
Տեսակ թանգարան
Երկիր Ուկրաինա
Տեղագրություն Կիև
Վայր Կիև
Հիմնադրված է 1986
Կոորդինատներ: 50°27′50″ հս․ լ. 30°30′50″ ավ. ե. / 50.46389° հս․. լ. 30.51389° ավ. ե. / 50.46389; 30.51389
Կիևի դեղատուն թանգարանը գտնվում է Ուկրաինաում
Կիևի դեղատուն թանգարան
Pharmacy Museum in Kyiv Վիքիպահեստում

Կիևի դեղատուն թանգարան (ուկր.՝ Аптека-музей у Києві), թանգարան, որի ցուցանմուշները նվիրված են ուկրաինական դեղագիտությանը և դեղատնային գործին։ Այն գտնվում է Պոդոլում՝ Կիևի պատմական կենտրոնում։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1728 թվականին գերմանացի Յոհան Հեյտերը Պոդոլում՝ Անդրեևյան զառիվայրի հարևանությամբ բացեց Կիևում առաջին սեփական դեղատունը: Դրա արտոնագիրը ստացել է կայսր Պետրոս II հրամանով 1728 թվականի հուլիսի 28-ին: Նրա մահվանից հետո 1751 թվականից դեղատունը որպես ժառանգություն անցավ նրա այրուն՝ Աննա Հեյտերին (երկրորդ ամուսնությունից ազգանունը Գյունինգեն)։ Այդ տարվանից դեղատան կառավարմամբ սկսեց զբաղվել Գեորգ Ֆրիդրիխ Բունգեն, որը հետո դարձավ Աննայի փեսան։ Հենց Բունգեն էլ Կիևում հիմնադրեց դեղագետների դինաստիան[1]: Միակ սեփական դեղատունը լինելով ողջ Կիևում այն Բունգեին հսկայական հաջողություններ բերեց, քանի որ միակ պետական դեղատնից կարող էին օգտվել բացառապես զինվորականները[2]: 1811 թվականի Պոդոլի հրդեհից հետո դեղատան շենքը վերակառուցվել է կլասիցիզմի ճարտարապետությամբ, որի հեղինակն էր ճարտարապետ Անդրեյ Իվանովիչ Մելենսկին[3]: Դեղատունը գոյությունը պահպանեց ավելի քան 110 տարի, մինչև 1835 թվականը, որից հետո շենքը վաճառվեց և անցավ ձեռքից ձեռք։ 1983 թվականին սկսեցին այդ շենքում կատարել ռեստավրացիոն աշխատանքներ և միաժամանակ նաև թանգարանի ստեղծման աշխատանքներ։ Արդյունքում այն բացվեց 1986 թվականին[4]:

Թանգարանի առաջին հարկում ստեղծած է XVIII–XIX դարերի դեղատան ինտերիերը։ Այստեղ ցուցադրված են դեղագործական սպասք, կահույք, ատամնաբուժական և վիրահատական գործիքներ և այլն։ Նկուղում մի քանի բաժիններ կան՝ հեքիմական խրճիթ, բուսաբույժ վանականի խուց, ալքիմիկոսի լաբորատորիա[5]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Виталий Ковалинский Как Бунге стали киевскими аптекарями (ru) // Фармацевтическая отрасль : журнал. — 2010. — № 6 (23). — С. 116—118.
  2. Описание Киева: Сочинение Николая Закревскаго. Вновь обраб. и значительно умноженное изд. с приложением рисунков и чертежей, Том 1 / Закревский Н. В. — Москва: Типография Грачева и Комп., 1868. — 455 с.
  3. Памятники градостроительства и архитектуры Украинской ССР: Ил. справ.-каталог. В 4-х т. / Под редакцией Асеева Ю.С.: Будівельник, 1983 — 160 с.
  4. Аптеки // Киев: Энциклопедический справочник / Под редакцией Кудрицкого А. В.: Главная редакция Украинской Советской Энциклопедии, 1981. — 736 с.
  5. «Аптека-музей» (ռուսերեն)։ Афиша։ 2015-05-17։ Վերցված է 2015-07-14