Կիպրոսի կենտրոնական բանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիպրոսի կենտրոնական բանկ
Տեսակկենտրոնական բանկ
Հիմնադրված է1963
ՎայրՆիկոսիա, Կիպրոս
Երկիր Կիպրոս
Կայքcentralbank.cy
 Central Bank of Cyprus Վիքիպահեստում

Կիպրոսի կենտրոնական բանկ (հուն․՝ Kεντρική Τράπεζα της Κύπρου թուրքերեն՝ Kıbrıs Merkez Bankası), Կիպրոսի Հանրապետության կենտրոնական բանկ, տեղակայված Նիկոսիայում։ Այն հիմնադրվել է 1963 թվականին։ Ներկայիս կառավարիչը Քրիստալա Ջորջհաջին է[1]։ Բանկը թողարկում էր Կիպրոսի ֆունտի թղթադրամներ և մետաղադրամներ մինչև 2008 թվականը, երբ Կիպրոսն ընդունեց եվրոն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնական բանկը Նիկոսիայի համայնապատկերով

Կիպրոսի կենտրոնական բանկն ունի իր ծագումը Կիպրոսի բրիտանական գաղութային կառավարությունում, որը 1927 թվականին հիմնել է Կիպրոսի Արժույթի խորհուրդ։ Դա հաջորդեց 1914 թվականին Բրիտանական կայսրության կողմից Կիպրոսի միակողմանի միացմանը, ինչպես նաև 1923 թվականի Լոզանի պայմանագրին, որը սահմանում էր բրիտանական գերիշխանության միջազգային իրավունքի և Կիպրոսի կառավարության գաղութային համակարգի լիարժեք հաստատման օրինականությունը, 1926 թվականին օրենսդրական խորհրդի ստեղծմամբ[2]։

Արժույթի խորհրդի նախագահի դերը կատարում էր գլխավոր հաշվապահը, որը հայտնի էր որպես գլխավոր աուդիտոր։ Խորհուրդը կարող էր թողարկել թղթադրամներ և մետաղադրամներ, որոնք նախապես անվանվել էին կիպրոսյան ֆունտ, շիլլինգ պիաստր, իսկ հետագայում, դեցիմալիզացիայի արդյունքում, Կիպրոսի ֆունտ և մղոն[3]։ Այնուամենայնիվ, տեղական արժույթը որոշվում էր մեկ կիպրոսյան ֆունտի և մեկ ֆունտ ստեռլինգի հարաբերությամբ, որը նշանակում էր, որ հիմնական ֆինանսական վերահսկողությունը դեռևս պատկանում էր Լոնդոնում գտնվող Անգլիայի Բանկին և Միացյալ Թագավորության կառավարությանը։ Այս կապը պահպանվել է այն պահանջով, որ Կիպրոսի Արժույթի Կոմիտեի կողմից թողարկված յուրաքանչյուր Կիպրոսի ֆունտ, Անգլիայի Բանկի կողմից թողարկված մեկ ֆունտ ստեռլինգ պարտավոր էր գնել Կիպրոսի կառավարությունը, Լոնդոնում թագավորական ներկայացուցիչների միջոցով[4]։

1960 թվականին Բրիտանիայից անկախացած Կիպրոսի Հանրապետության Սահմանադրության 118-րդ հոդվածը, որն ուժի մեջ է մտել 1960 թվականի ապրիլի 1-ին, Կիպրոսի Նախագահին և փոխնախագահին տվեց նոր կենտրոնական բանկ ստեղծելու իրավունք, որը Սահմանադրության մեջ անվանվում էր «թողարկող բանկ», և նշանակել նրա կառավարչին։ 119-րդ հոդվածը սահմանում է կառավարչի և թողարկող բանկի պարտականությունները, 120-րդ հոդվածը նշում է, որ թողարկող բանկի ղեկավարը պարտավոր է պահպանել Կիպրոսի Հանրապետության կողմից ընդունված հետագա օրենքները, իսկ 121-րդ հոդվածը իրավունք էր տալիս Կիպրոսի Հանրապետության կառավարությանը ցանկության դեպքում թողարկող բանկը թոխարինել կենտրոնական բանկով։ Փաստորեն, թողարկող բանկը նախկին գաղութային Արժույթի Խորհրդի շարունակությունն էր Սահմանադրության շրջանակներում, սակայն Սահմանադրությունը իրավունք էր վերապահում Հանրապետությանը այն Կենտրոնական բանկի փոխարինել, եթե նա ընտրի անել դա։ Դա անելու որոշումն ընդունվել է 1963 թվականին, իսկ թողարկող բանկը փոխարինվել է այդ տարի Կիպրոսի կենտրոնական բանկի։

2004 թվականին Եվրամիությանը Կիպրոսի Հանրապետության անդամակցությունից հետո Կիպրոսի կենտրոնական բանկը դարձավ Կենտրոնական բանկերի եվրոգոտու խմբի անդամ 2008 թվականին, երբ կղզին Կիպրոսի ֆունտից փոխվեց եվրոյի արժույթի։

Կիպրոսի կենտրոնական բանկի կառավարչի դեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիպրոսի կենտրոնական բանկի կառավարիչը Կիպրոսի կենտրոնական բանկում բարձրագույն պաշտոն է և նշանակվում է Հանրապետության նախագահի կողմից։ Պաշտոնը հիմնադրվել է 1963 թվականին, երբ հիմնադրվել է Կիպրոսի կենտրոնական բանկը։ Կառավարչի պաշտոնավարման ժամկետը հինգ տարի է, սակայն կառավարիչը կարող է վերանշանակվել։

Կառավարիչն ունի Կենտրոնական բանկի Կառավարման խորհրդի և տնօրենների խորհրդի նիստերին նախագահելու պարտականություն։ Նա ստանձնել է Կիպրոսի տնտեսության հետ կապված Կենտրոնական բանկի քաղաքականությունը սահմանելու պարտականությունը, սակայն այդ պատասխանատվությունը փոխանցվել է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահին 2008 թվականի հունվարի 1-ին, որով նաև Կիպրոսը կիպրոսյան ֆունտից փոխվել է եվրոյի արժույթի։ Կառավարիչը Եվրոպական կենտրոնական բանկի կառավարման խորհրդի անդամ է։

Կիպրոսի կենտրոնական բանկի կառավարիչների ցանկը մինչ օրս[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քրիստալա Ջորջհաջի (2014 ապրիլ - մինչ օրս)
  • Պանտիկոս օ. Դեմետրիադես (2012 մայիս - 2014 ապրիլ)
  • Աթանասիոս օրֆանայդես (2007 մայիս – 2012 մայիս)
  • Քրիստոդուլոս Քրիստոդուլու (2002 ապրիլ - 2007 մայիս)
  • Աֆքսենտիս Աֆքսենտիո (1982 մայիս - 2002 ապրիլ)
  • Քրիստակիս Ստեֆանի (1965 հոկտեմբեր - 1982 մայիս)
  • Չարիս Գավրիելայդես (1963 հուլիս - 1965 հոկտեմբեր)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.centralbank.cy/en/the-governor/chrystalla-georghadji
  2. Wadan Narsey, British Imperialism and the Making of Colonial Currency Systems (London: Palgrave, 2016) p.159
  3. Kate Phylaktis, The Banking System of Cyprus: Past, Present and Future (London: Macmillan, 1995), p.42
  4. As required by Article 13 of the Currency Law (Cyprus) Cap. 197.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]