Կիմ Դոն Ին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիմ Դոն Ին
Ծնվել էհոկտեմբերի 2, 1900(1900-10-02)[1]
ԾննդավայրՓհենյան, Կորեական կայսրություն
Վախճանվել էհունվարի 5, 1951(1951-01-05)[1] (50 տարեկան)
Վախճանի վայրՍեուլ, Հարավային Կորեա
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Քաղաքացիություն Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն

Կիմ Դոն Ին (կորեերեն՝ 김동인, հոկտեմբերի 2, 1900(1900-10-02)[1], Փհենյան, Կորեական կայսրություն - հունվարի 5, 1951(1951-01-05)[1], Սեուլ, Հարավային Կորեա), կորեացի գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է հարուստ հողատերերի որդի։ Որոշ ժամանակ հաճախել է քրիստոնեական դպրոց, 1914 թվականին սկսել է ուսանել Տոկիոյի ինստիտուտում, 1915 թվականին տեղափոխվել Մեյձի ակադեմիա (Տոկիո)։ Հոր մահվան պատճառով նա 1917 թվականին վերադարձել է Կորեա և ժառանգել նրա հարստությունը։ Հաջորդ տարի նա ամուսնանացել է և մեկնել Ճապոնիա՝ ուսումը շարունակելու քոլեջում, որտեղ սովորել է գեղագիտություն[2]։ Այն բանից հետո, երբ Տոկիոյում սովորող կորեացի ուսանողներն ստորագրել են «Անկախության հռչակագիրը», Ճապոնիայի իշխանությունները ձերբակալել են մի շարք ուսանողների, այդ թվում պատահականորեն հայտնվել է նաև Կիմ Դոն Ինը[3]։ Տարվելով «արվեստն արվեստի համար» գաղափարով՝ 1919 թվականին Կորեայում սկսել է հրատարակել «Չհանջո» («Արվեստ») ամսագիրը, որում տպագրել է իր առաջին պատմվածքը՝ «Թույլ մարդու վիշտը»։

Լինելով ժողովրդական խոսքի փայլուն ոճաբան և գիտակ՝ Կիմ Դոն Ինը նշանակալի դեր է խաղացել ժամանակակից պատմվածքի ժանրի զարգացման գործում։ Նրա առավել հայտնի գործերից են նատուրալիստական պատմվածքները՝ «Հրաժեշտի երաժշտություն» (1921), «Կատաղի սոնատ» (1930), «Հայրենիքը կորցրած մարդու նոթեր» (1946) պատմվածքների շարքը և «Կին» (1930-932), «Իլչի Մունդոկ» (1946) վեպերը (հիմնականում պատմական) և այլն։ 1920-1930-ական թվականներին սկտիվորեն դեմ է հանդես եկել Կորեայի պրոլետարական արվեստի ֆեդերացիային[4]։

1927 թվականին ավարտվել է Կիմ Դոն Ինի կարողությունն սպառվել է, և կինը հեռացել է նրանից։ Կրկին ամուսնացել է և աշխատել Չոսոն Իլբո թերթում։ 1938 թվականին բանտարկվել է Ճապոնիայի կայսերը վիրավորելու համար[2]։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիմ Դոն Ինը շատ առումներով իր արվեստը հակադրել է Լի Գվանսուի դիդակտիզմին։ Կորեերեն լեզվի նորարար է։ Նրա հայտնի պատմվածքներից են՝ «Ձկնորսի երգը», «Նամակ և լուսանկար»։ Քննադատի կողմից ամենաշատ քննարկված ստեղծագործություններից է «Կարտոֆիլ» նատուրալիստական պատմվածքը («Կամչա», 1925)[5]։

1955 թվականին Sasangye ամսագիրը սահմանել է Դոն Ինի գրական մրցանակ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Naturalistic sensibility and modern Korean literature. Kim Tongin. By Hyunsue Kim. 2008.
  3. Становление национальной прозы в Корее в первой четверти XX века(չաշխատող հղում)
  4. Կիմ Դոն Ին հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 
  5. «Twentieth-Century Korean Literature. Yi Nam-ho, U Ch'anje, Yi Kwangho, Kim Mihyŏn. Translated by Youngju Ryu» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
  6. A History of Korean Literature. Peter H. Lee

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Еременко Л., Иванова В., Корейская литература, М., 1964.
  • Избранные корейские рассказы нового времени. Ли Гвансу. Ким Донъин. Ким Юджон. Хён Джингон. Ке Ёнмук. Ли Хёсок. Чхве Сохэ / Сост. Ким Сыну. Пер. А. Х. Ин. — М.: Изд-во МЦК МГУ, 2003. — 256 с. (на рус. и кор. яз.). ISBN 5-98149-001-2.
  • Безумный художник / Ким Тонин Нева, № 3/2010 (март)