Կերին Կապսինետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կերին Կապսինետ
Karyn Kupcinet 1962.JPG
Ծննդյան թիվ՝մարտի 6, 1941(1941-03-06)[1][2]
Ծննդավայր՝Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Վախճանի թիվ՝նոյեմբերի 28, 1963(1963-11-28)[1][2] (22 տարեկանում)
Վախճանի վայր՝Վեսթ Հոլիվուդ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
IMDb։ID 0475432

Ռեբորտա Լին «Կերին» Կապսինետ (անգլ.՝ Roberta Lynn «Karyn» Kupcinet, մարտի 6, 1941(1941-03-06)[1][2], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - նոյեմբերի 28, 1963(1963-11-28)[1][2], Վեսթ Հոլիվուդ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1941 թվականի մարտի 6-ին ԱՄՆԻլինոյս նահանգի Չիկագո քաղաքում՝ ֆուտբոլիստ և սպորտային լրագրող Իրվա Կապսինետի և նրա կնոջ՝ Էսթեր Սոլոմոն Կապսինետի ընտանիքում: Կերին ուներ կրտսեր եղբայր՝ Ջերի Կապսինետն, որը ռեժիսոր և պրոդյուսեր էր:

1957-1963 թվականների ընթացքում Կերինը նկարահանվել է 19 ֆիլմերում և սերիալներում:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1963 թվականի նոյեմբերի 28-ին սպանվել է Արևմտյան Հոլիվուդում գտնվող իր տանը: Սկզբում ենթադրվում էր, որ 22-ամյա դերասանուհին մահացել է թմրանյութերի չարաշահումից, սակայն, այն բանից հետո, երբ դատաքննիչ Հարոլդ Քեյդը հայտնաբերել է, որ մահացածի ենթալեզվային ոսկորը կոտրված է, եզրակացվել է, որ նրան խեղդամահ են արել[3]: Նրա սպանությունն այդպես էլ չբացահայտված է մնացել:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Բնագիր անվանում Դեր Նշումներ
1960-1961 Hawaiian Eye Մայալա

Թերրի

2 սերիա
1960 The Andy Griffith Show Հաննա Քարթեր Սերիա՝ «A Feud is a Feud» S1/E9
1961 The Donna Reed Show Ջիննի Սերիա՝ «Mary's Little Lambs»
1961 The Ladies Man Աշխատող աղջիկ
1961-1962 The Gertrude Berg Show Քարոլ 3 սերիա
1962 The Red Skelton Show Ջանեթ Սերիա՝ «How to Fail...»
1962 G.E. True Մերիբելլ Սերիա՝ «The Handmade Private»
1963 The Wide Country Բարբարա Սերիա՝ «A Cry from the Mountain»
1963 Going My Way Էմի Սերիա՝ «Has Anyone Seen Eddie?»
1964 Perry Mason Փենի Սերիա՝ «The Case of the Capering Camera»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  3. Felsenthal Carol (2004-06)։ «The Lost World of Kup»։ Chicago Magazine։ էջ 7։ Վերցված է 2007-11-07 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]