Կերիա ճապոնական
Կերիա ճապոնական | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Kerria japonica |
Կերիա ճապոնական (լատին․՝ Kerria japonica), վարդազգիների ընտանիքի, կերիա ցեղի բույս։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչև 3 մ բարձրությամբ տերևաթափ թուփ է, ուղղաձիգ կամ կոր, կանաչ ճյուղերով։ Տերևադասավորությունը հերթադիր է։ Տերևները նշտարաձև են, 2-10 սմ երկարությամբ և 1,5-5 սմ լայնությամբ, երկարավուն սրածայր, ոչ խոր բլթականման կտրտված, ատամնասղոցաեզր, հիմքում թեթևակի սրտանման, լայն սեպաձև կամ կլորավուն, բաց կանաչավուն, վերևի կողմից մերկ, ներքևից մազմզուկապատ։ Տերևակիցը մախաթագծանման է, վաղ թափվող։ Տերևակոթունը ունի մինչև 3 սմ երկարություն։ Ծաղիկները գտնվում են ընձյուղների գագաթին կամ նախորդ տարվա ընձյուղների ծոցերում, մեծ մասամբ միայնակ, ոսկեդեղին, հաճախ' լիաթերթիկ, 3-4,5 սմ տրամագծով։ Բաժակաթերթիկները ամբողջաեզր են կամ գրեթե կլորավուն, կարճ եղունգավոր, առէջները բազմաթիվ են, պսակաթերթիկներից կրկնակի անգամ կարճ։ Պտուղը հավաքական է, կլոր երկարավուն, մերկ, գորշասևավուն։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին (երբեմն երկրորդ անգամ աշնանը)։ Հայաստանում հազվադեպ է պտղաբերում։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածված է Չինաստանում։ Հայաստանում մշակվում է Գյուլագարակում, Իջևանում։ Երևանում ոչնչացել է 1972-73 թթ. ձմռան ընթացքում։ Հեռանկարային է միայն Հայաստանի մերձարևադարձային շրջանների համար։ Կարելի է մշակել նաև Արարատյան դաշտի պայմաններում, որտեղ խիստ և երկարատև ձմռան դեպքում ցրտահարվում է մինչև գետնի մակերեսը և հաջորդ տարին ուժեղ աճելով ծաղկում է։ Բազմանում է սերմերով։ Լիաթերթիկ ձևը բազմացնում են կտրոններով, մացառներով և անդալիսով։
Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կերիան պարտեզներում գնահատվում է իր պայծառ դեղին ծաղիկների համար[1][2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Kerria japonica 'Golden Guinea' | Japanese rose 'Golden Guinea'/RHS Gardening»։ apps.rhs.org.uk։ Վերցված է 2016-01-09(չաշխատող հղում)
- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (384)։
|