Կենտատերև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կենտատերև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Օճառածաղկավորներ (Sapindales)
Ընտանիք Սատապազգիներ (Rutaceae)
Ենթաընտանիք Rutoideae
Ցեղ Կենտատերև (Haplophyllum)
A.Juss., 1825

Կենտատերև (լատին․՝ Haplophyllum), պարզատերև, սատապազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Հայտնի է մոտ 500 տեսակ։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունը ճյուղավորվող է, բարձրանում է՝ 20-60 սմ, գորշականաչավուն։ Տերևներն ամբողջական են, երկարավուն կամ կլոր։ Ծաղկաբույլը վահանիկանման է, խիտ, ծաղիկը՝ դեղին, բաց դեղնավուն։ Ծաղկում է գարնանը և ամռան սկզբին։ Պտուղը տուփիկ է։

ՀՀ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ-ում՝ 5 տեսակ՝

  • Կենտատերև հայկական (H. armenum),
  • Կենտատերև թավոտ (H. villosum),
  • Կենտատերև բարակ (H. tenue) և այլն։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Արմավիրի, Վայոց ձորի, Կոտայքի, Սյունիքի, Շիրակի և այլ մարզերում, Երևանի մերձակայքում։ Աճում է չոր, առավելապես ավազոտ թեքություններում։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ, եթերայուղեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կենտատերև» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կենտատերև» հոդվածին։