Կենդանիների ածխաջրային սննդառություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կենդանիների ածխաջրային սննդառություն, կենդանիների օրգանիզմում կերի ածխաջրերի ընդունման և օգտագործման շարժընթաց՝ էներգիայի պահանջն ապահովելու և ֆիզիոլոգիական կենսընթացները կարգավորելու համար։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանիների համար ածխաջրերի հիմնաղբյուրը բուսակերերն են, որոնք չոր նյութի մեջ կազմում են 40–80%։ Կերային ածխաջրերի խմբում առանձնացնում են հումթաղանթանյութը և ոչ ազոտային մզվածքային նյութերը։ Ածխաջրերը կենդանիների համար էներգիայի գլխավոր աղբյուրն են։Դրանց օգտագործման աստիճանը կախված է ճեղքման հետևանքով մարսող ուղիներում առաջացած վերջնանյութերից և մարսելիությունից։ Շաքարներն ու օսլանհիդրոլիզվում են միաշաքարների, որոնք ներծծվում են արյան մեջ ու, որպես գլիկոգեն, կուտակվում լյարդում, մասամբ՝ մկաններում, և օգտագործվում օրգանիզմում։ Ֆերմենտների ազդեցությամբ թաղանթանյութը վերածվում է մարսող ուղիների թաղանթանյութա լուծիչ մանրէների։Որոճողների նախաստամոքսում և կույրաղիում մարսվում է բջջանյութի 50–70%-ը, ձիերի և խոզերի կույրաղիում՝ համապատասխանաբար՝ 40 և 25%-ը։ Բջջանյութի մարսողության վերջն արգասիքները օրգանական թթուներն են (քացախաթթու, պրոպիոնաթթու, կարագաթթու են), որոնք մասնակցում են նյութափոխանակությանը, էներգիայով ապահովում օրգանիզմը, ծառայում որպես կաթնայուղի նախանյութ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։