Կենաֆ
Կենաֆ | |
![]() Կենաֆ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Փիփերթածաղկավորներ (Malvales) |
Ընտանիք | Փիփերթազգիներ (Malvaceae) |
Ենթաընտանիք | Փիփերթայիններ (Malvoideae) |
Տրիբա | Hibisceae |
Ցեղ | Բաղրջուկ (Hibiscus) |
Տեսակ | Կենաֆ (H. cannabinus) |
Միջազգային անվանում | |
Hibiscus cannabinus |
Կենաֆ[1] (լատ.՝ Hibiscus cannabinis), մոլոշազգիների ընտանիքի թելատու միամյա բույսերի տեսակ։ Արմատը՝ առանցքային, ցողունը՝ կանգուն, 1-5 մ բարձրությամբ։
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Տերևները հերթադիր են, խոշոր, ստորին մասում՝ սրտաձև, միջինում՝ բլթակավոր, վերինում՝ նշտարաձև։ Ծաղիկները խոշոր են, բաց դեղին գույնի։ Պտուղը հինգ բնանի տուփիկ է։ Սերմը՝ տուփիկաձև կամ եռանկյունաձև։ 1000 սերմի կշիռը 20-28 գ է։ Ջերմասեր և խոնավասեր բույս է։
Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]
Թելից պատրաստում են պաստառ, պարկ, պարան և այլն, իսկ ցողունի մնացորդներից՝ թուղթ և շինարարական սալիկներ։ Սերմերը պարունակում են 18-20% տեխնիկական յուղ, որն օգտագործվում Է կաշվի, օճառի, լաքերի ու ներկերի արդյունաբերության մեջ, իսկ քուսպը՝ որպես կեր և պարարտանյութ։ ԽՍՀՄ-ում կենաֆը մշակվում էր Միջին Ասիայի ոռոգվող երկրագործության շրջաններում։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ "kenaf." Webster's Third New International Dictionary, Unabridged. Merriam-Webster, 2002. http://unabridged.merriam-webster.com
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 362)։ ![]() |
|