Կենաց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Тост.jpg
Pirosmani. Family party.jpg

Կենաց (գրաբար «կեանք» բառի սեռական կամ տրական հոլովը), փոխաբերաբար՝ մաղթանքի արտահայտություն։ Հայերի և մի շարք այլ ժողովուրդների մեջ տարածված սովորույթի համաձայն՝ խնջույքների կամ հանդիսավոր այլ արարողությունների ժամանակ ոգելից խմիչք ըմպելիս, մարդիկ միմյանց բարեմաղթում են կենաց արևշատություն, ողջություն և հաջողություն՝ ցուցաբերելով իրենց փոխադարձ սերը։

Կենացներ տարբեր երկրներում
  • ֆր.՝ Santé կամ tchin - «Առողջ լինես!»
  • գերմ.՝ Prost կամ Prosit - «Ձեր կենացը!»

Կովկասյան ժողովրդի կենացներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կովկասի ժողովրդները միշտ արտահայտել են իմաստուն գեղեցիկ կենացներ, կենացները կարող էին լինել և երկար, և կարճ, բայց անպայման ավանդական հեգնանքով, կծու մտքերով ճիշտ նշանակակետին ուղղված, հումորով։ Կենացները միշտ ուղեկցվել են ծափահարություններով։

Կովկասյան ժողովրդի կենացների օրինակներ. Մի ծեր վրացի իմաստուն ասել է.

  • Ցանկանում ես երջանիկ լինել մեկ օր, խմիր։
  • Ցանկանում ես երջանիկ լինել մեկ տարի, ամուսնացիր։
  • Ցանկանում ես երջանիկ լինել ամբողջ կյանքդ եղիր առողջ սիրելիս։

Մի՛ խմիր ջուր, եթե կարող ես խմել գինի։ Մի՛ խմիր գինի, եթե կարող ես խմել լավ գինի։ Մի՛ խմիր լավ գինի, եթե կարող ես խմել շատ լավ գինի։ Իսկ ամենակարևորը չմոռանաս խմել նրա համար, որ քեզ մոտ լինի միշտ գումար նրա համար, ինչ լավ է։ Բաժակ բարձրացնե՛նք։

Pre-meal toast in Mureş County, Romania
Rakı toasting

Այլ օրինակներ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Этикет. Искусство изысканных манер. М.: АСТ, 2005.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 361 CC-BY-SA-icon-80x15.png