Կենան Բայրիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Կենան Բայրիչ
սլովեն.՝ Kenan Bajrić
Kenan Bajrić.jpg
Քաղաքացիությունը Flag of Slovenia.svg Սլովենիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 20, 1994(1994-12-20)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Լյուբլյանա, Սլովենիա
Քաշ 88 կիլոգրամ
Դիրք Պաշտպան
Պատանեկան կարիերա
Սլովենիա Ինտերբլոկ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012—2017 Սլովենիա Օլիմպիա (Լյուբլյանա) 112 (6)
2018—ներկա Սլովակիա Սլովան (Բրատիսլավա) 82 (5)
Ազգային հավաքական
2015—2016 Սլովենիա Սլովենիայի երիտասարդական
հավաքական (մինչև 21)
7 (0)
2020—ներկա Սլովենիա Սլովենիայի ազգային հավաքական 3 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենան Բայրիչ (սլովեն.՝ Kenan Bajrić, դեկտեմբերի 20, 1994(1994-12-20)[1], Լյուբլյանա, Սլովենիա), սլովենացի ֆուտբոլիստ, Բրատիսլավայի «Սլովան» ակումբի և Սլովենիայի ազգային հավաքականի պաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենան Բայրիչը ֆուտբոլ է պարապել «Ինտերբլոկ» ակումբի ակադեմիայում։ 2011 թվականին տեղափոխվել է Լյուբլյանայի «Օլիմպիա»։ Նորամուտը Սլովենիայի առաջնությունում նշել է 2012 թվականի մայիսի 17-ին՝ «Մուրայի» դեմ խաղում (3-1)։ Թիմի հետ դարձել է Սլովենիայի 2015/16 մրցաշրջանի չեմպիոն։ 2016 թվականի հուլիսին եվրոպական նորամուտն է նշել Եվրոպայի լիգայի որակավորման խաղերում սլովակյան «Տրենցինի» դեմ խաղում (երկու խաղերի արդյունքում՝ 6-6)[2]։

2018 թվականի հունվարին Բայրիչի տրանսֆերը 600 հազար եվրոյով գնել է Բրատիսլավայի «Սլովանը» [3]։ Այդ թիմի կազմում նա երկու անգամ դարձել է Սլովակիայի չեմպիոն և Սլովակիայի գավաթակիր, ինչպես նաև մասնակցել է Եվրոպայի լիգայի խմբային փուլին[2]։ 2019 թվականի նոյեմբերի 7-ին, Եվրոպայի լիգայի «Վուլվերհեմփթոն Ուանդերերսի» դեմ խաղում անգլիական ակումբի հարձակվող Ռաուլ Խիմենեսը, շրջադարձ հարված կատարելիս, խաղակոշիկով հարվածել է Բայրիչի գլխին, որից հետո նա կորցրել է գիտակցությունը։ Սլովենացի ֆուտբոլիստը գիտակցության է եկել հիվանդանոցում, որտեղ նրա մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում[4]։

Կարիերա ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բայրիչը եղել է Սլովենիայի մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականի խաղացող[2]։ 2015 թվականի Վալերի Լոբանովսկու հուշամրցաշարի հաղթող է[5]։

Սլովենիայի ազգային հավաքականի կազմում նորամուտը նշել է 2020 թվականի նոյեմբերի 11-ին Ադրբեջանի դեմ ընկերական խաղում (0-0)[6]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Օլիմպիա»
  • Սլովենիայի չեմպիոն՝ 2015/16
«Սլովան»
  • Սլովակիայի չեմպիոն (2)՝ 2018/19, 2019/20
  • Սլովակիայի առաջնության արծաթե մեդալակիր՝ 2017/18
  • Սլովակիայի գավաթակիր (2)՝ 2017/18, 2019/20

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]