Կարտինի (հասարակական գործիչ)
Կարտինի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 21, 1879[1][2][3][…] |
Ծննդավայր | Jepara, Central Java, Ինդոնեզիա |
Մահացել է | սեպտեմբերի 17, 1904[1][2][4][…] (25 տարեկան) |
Մահվան վայր | Rembang, Central Java, Ինդոնեզիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | ֆեմինիստ |
Պարգևներ և մրցանակներ | National Hero of Indonesia? |
Kartini Վիքիպահեստում |
Կարտինի (ինդոն.՝ Raden Adjeng Kartini, ապրիլի 21, 1879[1][2][3][…], Jepara, Central Java, Ինդոնեզիա - սեպտեմբերի 17, 1904[1][2][4][…], Rembang, Central Java, Ինդոնեզիա), ինդոնեզիացի հասարակական գործիչ և ակտիվիստ, կանանց կրթության գաղափարախոս, համարվում է Ինդոնեզիայի առաջին ֆեմինիստը:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարտինին ծնվել է ճավայական ազնվական ընտանիքում, ստացել արևմտյան կրթություն: Դեմ է արտահայտվել հին ֆեոդալական սովորույթներին, շեշտել է կանանց կրթության անհրաժեշտությունը, դեմ է արտահայտվել բազմակնությանն ու մանկամուսնություններին։ Կրթությունը համարել է ինդունեցիացիների զարգացման հիմնական գործոնը: Ստեղծել է երկրի առաջին դպրոցը աղջիկների համար: Նա ազգային-ազատագրական շարժման առաջատարն էր, որի մասնակիցները որոշակի ազդեցություն են կրել նրա գաղափարներից։ «Ճավանցիների շարժումը ծնվում է,-գրել է նա 1900 թվականին, նկատի ունենալով, ըստ էության, բոլոր ինդոնեզացիներին: Ապագայում պայքարը ծավալվելու է ամբողջ ծավալով, և նրանք, ովքեր հայտնվելու են մարտիկների շարքերում, ստիպված են լինելու պայքարել ոչ միայն կոնկրետ հակառակորդի, այլ նաև իրենց իսկ ցեղակիցների փափկության դեմ։ Այդ պայքարի նպատակը ազգի շահերն են լինելու»[5]:
Կարտինիի նամակագրությունը եվրոպացի ընկերների հետ հրատարակվել է 1911 թվականին՝ «Խավարից դեպի լույս» վերնագրով և օգնել է տարածել նրա հայացքները։ Ժամանակակից Ինդոնեզիայում Կարտինին համարվում է ազգային շարժման խորհրդանիշներից մեկը: Երկրում կան դպրոցներ, որ կոչվում են նրա անունով, և Կարտինին հետմահու ստացել է ազգային հերոսուհու կոչումը: Մահացել է ծննդաբերության ժամանակ:
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ինդոնեզիայի ազգային հերոս (1964) [6]
Հիշողություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Կարտինի» ֆիլմ (1981, ռեժիսոր` Շումանջայա)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Raden Adjeng Kartini — 2009.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 RKDartists
- ↑ 4,0 4,1 4,2 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах
- ↑ Kartini // Погадаев, В. Малайский мир (Бруней, Индонезия, Малайзия, Сингапур). Лингвострановедческий словарь. М.:"Восточная книга", 2012, с.288
- ↑ Biografi RA Kartini
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1912, Raden Adj. Kartini, Door duisternis tot licht, with a foreword by J.H. Abendanon, The Hague
- 1920, Raden Adjeng Kartini, Letters of a Javanese princess, translated by Agnes Louise Symmers with a foreword by Louis Couperus, New York: Alfred A. Knopf, ISBN 0-8191-4758-3 (1986 edition), ISBN 1-4179-5105-2 (2005 edition)
|